Բեն Աֆլեքը, ըստ ամենայնի, որոշել է լքել սիրուհուն՝ Լինդսի Շուկասին։ Օրերս նա հեռացել է Նյու Յորքից՝ թողնելով սիրելիին միայնակ։ Պապարացիներն արդեն հասցրել են նկարահանել Լինդսիին՝ միայնակ և մռայլ տրամադրությամբ քաղաքի փողոցներով զբոսնելիս։
Աֆլեքն այժմ գտնվում է Լոս Անջելեսում։ Վերջերս հարցազրույցներից մեկում նա հայտնել էր Գոհաբանության տոնն ընտանիքի հետ նշելու պլանների մասին։ Տոնը նշվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը։ Աֆլեքը մտադիր է այդ օրը լինել ընտանիքի՝ Ջենիֆեր Գարների, ով դեռևս պաշտոնապես համարվում է նրա կինը, և 3 երեխաների հետ։ Դերասանը նույնիսկ մի քանի ջերմ խոսք էր ասել Գարների մասին՝ նշելով, որ նա հիասքանչ մայր է։














































