Փղի հետ լուսանկարվելու փորձը 57-ամյա բելգիացի և 64-ամյա հոլանդացի երկու զբոսաշրջիկների համար ավարտվել է ողբերգությամբ։
Փիղը նրանց ոտնակոխ է արել Զամբիայի վայրի բնության պարկում։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, երկրի հարավային Լիվինգսթոն քաղաքից ոչ հեռու, հայտնում է France Presse գործակալությունը։
Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են զբոսաշրջիկների մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով։









































