Մեծ Բրիտանիայում Լաֆբորոյի համալսարանի հետազոտողները ստուգել են 11-12 տարեկան 527 երեխայի և եկել են եզրակացության, որ դպրոցականները, ում ննջասենյակում հեռուստացույց կա, խուսափում են բանջարեղեն և միրգ ուտել՝ ավելի վնասակար ուտելիք նախընտրելով: Այս մասին հայտնում է Life-ը:

Հարցված երեխաների երկու երրորդը հայտնել է, որ բավականաչափ միրգ և բանջարեղեն չի ուտում, այլ ավելի քան երկու ժամ ծախսում են հեռուստացույց դիտելու վրա: Գիտնականների խոսքով՝ դա կապված է ճարպակալման հետ: Ենթադրվում է, որ ամեն երրորդ երեխան, ում սենյակում հեռուստացույց կա, քաշի հետ կապված խնդիր ունի:
«Ժամանակի կրճատումը, որ ձեր երեխաներն անցկացնում են հեռուստացույցի առջև ուտելու ընթացքում, տրամաբանական քայլ է նրանց սննդային վարքի լավացման ճանապարհին»,- նշվում է հաղորդագրության մեջ:











































