Friday, 26 04 2024
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ

Սերժ Սարգսյանին կարող է սպառնալ քաղաքական դեֆոլտ

Իշխանության մեջ գրեթե մարդ չմնաց, որ չարտահայտվեր երկխոսության վերաբերյալ ընդդիմության ներկայացրած օրակարգը մերժելու մասին, բայց կարծես թե պարզ է մի բան, որ իշխանությունն ինքնին դեռևս չի արտահայտվել այդ մասին: Տվյալ պարագայում խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, քանի որ այլ կերպ դժվար է համարել, որ ասենք` Գալուստ Սահակյանը կամ Կարեն Կարապետյանը Հայաստանի իշխանությունն են:

Գուցե դե ֆակտո դժվար է այդպիսին համարել նաև Սերժ Սարգսյանին, սակայն խնդիրն այն է, որ գոնե դե յուրե իշխանությունը հենց նա է և հենց նա է, որ այս ընթացքում առաջ է տարել իշխանական քաղաքականությունը ներքին գործընթացներում, որ կարծես թե հետաքրքրական թափով սկսեցին ընթացիկ գարնանը: Այսինքն` թեև իշխանության մեջ բոլորն արտահայտվել են, այսուհանդերձ իշխանությունն ինքը չի արտահայտվել, քանի դեռ չի արտահայտվել Սերժ Սարգսյանը: Իսկ մտածել, թե հնարավոր է Կարեն Կարապետյանով, Գալուստ Սահակյանով կամ ասենք` Գագիկ Մելիքյանով փակել թեման, Սերժ Սարգսյանի համար թերևս չարժե, քանի որ այդպիսով թեման չի փակվի, այլ ընդամենը կարող է փակվել երկխոսության ճանապարհը, ժամանակից շուտ, իսկ այդ դեպքում այն հաստատ կլինի ի վնաս Սերժ Սարգսյանի:

Սերժ Սարգսյանը երկխոսությունից կարող է շահելու հնարավորություն ունենալ միայն այն ժամանակի մեջ առաջ տանելով: Եվ ըստ երևույթին Սերժ Սարգսյանն ինքն էլ դա գիտակցում է, ու փորձում է առանձին իշխանավորներին մերժելու մղելով պարզապես թանկ գնով վաճառել այդ երկխոսությունն ընդդիմությանը և գործընթացը քաջալերող ու ողջունող արևմտյան քաղաքական գործընկերներին: Այլ կերպ ասած` գուցե Սերժ Սարգսյանը փորձում է երաշխիքներ ստանալ, որ ցանկացած դեպքում, այդ երկխոսությունը լինելու է իր իշխանության պահպանմանը միտված, ոչ թե հակառակը:

Ահա այդ իսկ պատճառով երևի թե փորձում է ձգձգել իր պատասխանն ընդդիմությանը` ստեղծելով նաև ներիշխանական դիմադրության տպավորություն, իր հանդուրժողության գինն է՛լ ավելի բարձրացնելու համար: Սակայն նման դեպքում Սերժ Սարգսյանին կարող է պարզապես քաղաքական դեֆոլտ սպառնալ, եթե նա շարունակաբար բարձրացնի գինը, դրա տակ չունենալով անհրաժեշտ արժեք: Հետևաբար Սերժ Սարգսյանը ճիշտ կանի քաղաքականության մեջ չշարժվի այն ոճով, ինչով որ շարժում են օլիգարխներին տնտեսության մեջ: Ի վերջո, Սերժ Սարգսյանն ինքն է խոստովանում, թե ինչպիսի տնտեսական կռախի է հանգեցրել այդ ոճը: Այն քաղաքականության մեջ այժմ կիրառելու պարագայում Սերժ Սարգսյանն ինքը կարող է կանգնել քաղաքական նույն կռախի առաջ:

Այդ իսկ պատճառով նրան, թերևս, հարկ է պարզապես գնագոյացման իրատեսական զգացում ունենալ, չգերագնահատել սեփական արժեքն ու ժամանակին պատասխանել ընդդիմությանը, և պատասխանել ժամանակի տրամաբանությամբ: Համենայնդեպս, դա առնվազն այսօր դեռ պետք է Սերժ Սարգսյանին, իսկ վաղվան հասնելու համար պետք է անել գոնե այն, ինչ այսօր է անհրաժեշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում