Wednesday, 08 05 2024
16:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա

Ոստիկանական, սառնարան, խոհանոց ունեցող բեռնատարներ, ռեանոմոբիլներ. Հայաստանում նոր արտադրություն են հիմնում

Հայաստանում նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրություն սկսել պատրաստվող «ԱԱ Թրաքս» ընկերությունն այս պահին նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` նախաարտադրական պրոցեսը սկսելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «ԱԱ Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանը:

«Մենք այս պահին նախապատրաստական աշխատանքների փուլում ենք: Արտադրությունը սկսելու, մեքենաների հավաքման համար անհրաժեշտ դետալները և սարքավորումներն ենք ներկրում Հայաստան: Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո արդեն կսկսենք նախաարտադրական պրոցեսը»,- ընդգծեց Գագիկյանը:

Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ հնարավոր կլինի սկսել բեռնատարների արտադրությունը` ընդգծելով, որ սովորաբար նախապատրաստական աշխատանքները երկարատև գործընթաց են: «Այս պահին հստակ ժամկետներ չեմ կարող նշել, քանի որ երկարատև գործընթացի մեջ ենք»,- ասաց ընկերության տնօրենը:

Արմեն Գագիկյանը մանրամասնեց, որ իրենք արտադրելու են մի քանի տեսակի բազմաֆունկցիոնալ բեռնատարներ:  «Արտադրելու ենք բեռնատարներ, որոնք ունենալու են, օրինակ, սառնարան, խոհանոց, կարող է լինել նաև հիվանդանոցային որոշ ծառայություններ մատուցող ռեանոմոբիլներ, նաև ոստիկանական բեռնատարներ, տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած բեռնատարներ»,- մանրամասնեց նա:

Արմեն Գագիկանը նաև մանրամասնեց, որ իրենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ներկայացրել են իրենց 5-ամյա գործունեության ծրագիրը և նկատեց` եթե ամեն ինչ ընթանա իրենց ծրագրով, գործունեության առաջին 5 տարիների ընթացքում կունենան 1000-ից ավելի աշխատատեղ:

Կառավարության որոշմամբ «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: «ԱԱ Թրաքս» ընկերությունը ծրագիրը կյանքի կոչելու համար 40 միլիոն դոլարի ներդրում կիրականացնի: Նախատեսված է, որ արտահանման ծավալները ծրագրի 5-րդ տարում կկազմեն 25 մլն դոլար: Արտահանման ուղղություններն են՝ ԵԱՏՄ երկրներ, Իրան, Վրաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրներ: Առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում