Twitter-ը հայտնել է օգտատերերի ստուգման համակարգի աշխատանքում անսարքության մասին: Սոցցանցի օգտատերերի իսկության ստուգումը ժամանակավորապես դադարեցվել է, սոցցանցի իր էջում գրել է սոցցանցի հիմնադիր Ջեք Դորսին:
«Մենք պետք է այս մասին ավելի վաղ պատմեինք: Որոշ ժամանակ առաջ ստուգման համակարգը խափանվել է, այն պետք է վերանայել: Մենք սխալ ենք արել և դրա հետ ոչինչ չենք արել: Սակայն հիմա թիմն աշխատում է առաջացած դժվարությունները շուտ շտկելու համար»,- հայտնել է նա:










































