ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման չորեքաբթի հայտնվել էր Չիկագոյի դատարանում՝ ատենակալների կոլեգիայի աշխատանքում մասնակցելու նպատակով, սակայն նրան չեն ընտրել ատենակալ։
CNN հեռուստաալիքի տվյալներով՝ Օբամային նկատել էին դատարանի շենքում՝ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Նա ողջունել է ժյուրիի կազմի պոտենցիալ գործընկերներին և նրանց հետ դիտել 20 րոպե տևողությամբ տեսանյութ՝ ատենակալների պարտականությունների մասին։ Սակայն արդյունքում նախկին նախագահին չեն ընդգրկել ատենակալների ժյուրիի կազմում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահը համաձայնել էր ընդգրկվել Իլինոյս նահանգի Կուկ շրջանի դատարանի ատենակալների կազմում։








































