Tuesday, 14 05 2024
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը

Արամ Սարգսյան. «Մենք շախ ենք հայտարարել և իրենք պարտավոր են քայլ կատարել» (տեսանյութ)

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:


Պարոն Սարգսյան, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր հայտարարել է, թե երկխոսությունը վաղուց է սկսվել, ապա նշել է, թե` «ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի»: Նախ ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:


Նման դեպքում, հայտնի ֆիլմի հերոսն ասում էր`«հարսնացուն կգոռա, քացի կտա…», ուշադրություն մի դարձրեք, դա հին կովկասյան սովորություն է: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասեմ, որ շախմատը այնպիսի խաղ է, որ ամեն քայլից հետո մտածելու ժամանակ է պահանջում, ու եթե ձեռք ես տվել` պիտի խաղաս: Հիմա հասել ենք մի փուլի, որ իշխանությունն ասում է` էլ չեմ խաղում: Մենք քայլն արել ենք` ինքը հրաժարվում է այդ քայլը կատարելուց: Նման դեպքում կամ որակազրկում են, կամ պատժում են:


Մենք շախ ենք հայտարարել, և իրենք պարտավոր են քայլ կատարել, և հուսով եմ, որ իրենք հետևություն կանեն, որովհետև հակառակ դեպքում իրենք հասկացված չեն լինի ոչ միայն մեր կողմից, իրենք  հասկացված չեն լինի թե՛ ներքաղաքական դաշտում գտնվող բոլոր ուժերի կողմից, թե՛ արտաքին քաղաքական ուժերի կողմից, ինչը չափից ավելի կարևոր է: Այն դեպքում, երբ ընդդիմությունը փորձում է խաղաղ ճանապարհով երկիրը այս ծանր իրավիճակից էվոլյուցիոն ճանապարհով դուրս հանել, իսկ իշխանությունը հրաժարվում է, իշխանությունը չպիտի մոռանա, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ու երկրներ ողջունեցին երկխոսությունը և երկխոսության գաղափարը, իշխանությունը դա չպիտի մոռանա ու իր հանդեպ վերջին շրջանի ձևավորված վերաբերմունքի նուրբ նոտաները հենց դրա հետևանքն են, մեր աշխատանքի հետևանքն են. ինքը պիտի հետևություն անի ու պիտի գնա ավելի մեղմ ճանապարհով: Եթե իշխանությունը կնախընտրի կոշտ ճանապարհը` դա արդեն իր խնդիրն է, բայց ինքը հանգստանալու ոչ մի հնարավորություն չունի, որովհետև ինքը կարող էր ինքնավստահ լինել, եթե երկրում բոլոր խնդիրները լուծված լինեին, ժողովուրդը ապրեր բարվոք, բարգավաճ և օրինական երկրում, այս դեպքում ինքը կարող էր ասել ամեն ինչ… Երկրի առջև կանգնած են լուրջ խնդիրներ և այդ խնդիրները լուծում են պահանջում: Մենք լուծման տարբերակ ենք առաջարկել` խաղաղ բանակցային ճանապարհով հասնելու երկիրը այս իրավիճակից հանելու գործընթացին: Եթե իրենք դա մերժում են` դա արդեն իրենց խնդիրն է: Բայց կարծում եմ, դեռ մի քիչ` «չեմուչում են անում», ձևեր են անում:


– Պարոն Սարգսյան, որո՞նք են այն ողջամիտ ժամկետները, որոնց կհետևի  Հայ ազգային կոնգրեսը, որից հետո արդեն կգնա որոշակի քայլերի:


Ժամկետներ չկան` իշխանությունը տվել է պատասխան և Կարեն Կարապետյանի պատասխանը` իշխանության պատասխան է, ոչ որևէ կուսակցության, ինչպես նախկինում էր դա արվում: Այս քայլը այնքան էլ անսպասելի չէր մեզ համար և միամիտ կլինի մտածելը, թե մենք չէինք հաշվարկել նաև նման տարբերակը, որ իշխանությունը կարող է իրեն պահել այսկերպ: Չնայած Կոնգրեսում եղած մեծամասնությունը գրեթե անհնարին էր համարում, որովհետև գտնում էր, որ դա խելքին մոտ քայլ չի: Բայց իշխանությունը իր սովորության համաձայն ընտրեց ամենավատ ճանապարհը: Կոնգրեսն ունի պայքար, պայքար մինչև վերջի հնարավորությունը և այդ պայքարը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով` հասարակության լայն զանգվածների ներգրավումից սկսած` մինչև արտաքին քաղաքական շփումներ ու կապեր, մեր առաջարկությունները, մեր մոտեցումները ներկայացնելով ու իշխանության պատասխանը ներկայացնելով:


Պարոն Սարգսյան, իշխանությունները թերևս ժամանակ ձգելու մարտավարություն են որդեգրել, և հնարավո՞ր է, որ նրանք խաղադրույքը դնեն այս տարբերակի վրա` որ, երբ ՀԱԿ-ը մտադիր  լինի փողոց հանել գժգոհ հասարակությանը` դրա համար անհրաժեշտ զանգված  հնարավոր չլինի ապահովել:


Գիտեք ինչ` Հայ ազգային կոնգրեսը միշտ կարող է փողոց հանել, փողոցը լարել ցանկացած եղանակի, ցանկացած սեզոնի, ցանկացած պահի: Բայց Հայ ազգային կոնգրեսը հասարակությանը փողոց հանելով չէ, որ իշխանությունների վրա կարողացել  է ճնշում գործադրել: Մենք ունեցել ենք նաև ընդերքային բազմաթիվ գործընթացներ, որոնք կապված են եղել թե՛ ներքաղաքական կյանքի, թե՛ արտաքին քաղաքական կյանքի հետ: Մենք այդ բոլոր գործընթացները միանշանակ սկսելու ենք և դա անելու ենք, որովհետև իշխանությունն արդեն պատասխան է տվել:


Իսկ ինչ վերաբերում է հասարակությանը փողոց հանելուն` ակնհայտ է, որ հերիք է հասարակությանը կանչես հրապարակ, նստեցնես երեք օր, ֆիքսես որոշակի ժամկետ, որից հետո պահանջներ ես ներկայացնում` մենք կհասնեինք ճիշտ այն թվին, ինչ մենք ունեինք տարվա սկզբին` մի բան էլ ավելի: Այնպես որ, այստեղ տարբերակները մենք գիտենք, ձևերը մենք գիտենք, անելու հնարավորությունը մենք ունենք, հասարակության աջակցությունը ունենք: Ի վերջո, իշխանությունը ոչինչ չի արել, որ հասարակությունը երես թեքի մեզնից, հասարակությունը պիտի լավ ապրի, որ ընդդմիությանը չլսի, հասարակության համար պետք է կյանքը հեշտ ու հանգիստ լինի, որ ինքը իշխանության այս պահվածքին ուղղակի ուշադրություն չդարձնի:

Հասարակությանը մենք ենք հանգստացրել` ասելով, որ խնդիրը տանում ենք  խաղաղ ճանապարհով: Հիմա իրենք նորից բորբոքել են հասարակությանը… Դա արդեն իրենց խնդիրն է: Հետո իշխանություններն են մեզ դիմելու` երկխոսության խնդրանքով, հասարակությանը հանգստացնելու համար, այն ժամանակ մենք էլ իրենց ուրիշ տեղեր կուղարկենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում