AFI Fest կինոփառատոնի ժամանակ, որը կանցկացվի նոյեմբերի 9-16-ը, չի կայանա նախապես ծրագրված «Աշխարհի բոլոր փողերը» (All the Money in the World) ֆիլմի ցուցադրւթյունը՝ դերասան Քևին Սպեյսիի մասնակցությամբ։ Ֆիլմի հետկանչը տեղի է ունեցել Սպեյսիի շուրջ թափ հավաքող սեքս-սկանդալի ֆոնին, Sony Picture կինոընկերության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը։
Սկզբում ընկերությունում քննարկել են ֆիլմի պրեմիերան ավելի ուշ ժամկետ տեղափոխելու հարցը, սակայն արդյունքում որոշել են ամսաթիվը չփոխել։ Ֆիլմը համաշխարհային վարձույթ դուրս կգա դեկտեմբերի 22-ին։









































