Ինչպես հայտնի է դարձել Prime Crime-ին, անցած չորեքշաբթի Մոսկվայի Դիբենկո փողոցում ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության Գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել էին 60-ամյա նախկին «օրենքով գող» Իլյա Սիմոնիային (Մախո)՝ վարչական վերահսկողությունից խուսափելու համար։ Եվ քանի որ հանցանքի ծանրությունը եղել է աննշան, նրան ազատ են արձակել երկրից դուրս չգալու մասին ստորագրությամբ։

Նախկինում բազմիցս դատված Սիմոնիան զրկվել էր տիտղոսից 1993 թվականին՝ Շաքրոյի և Դեդ Հասանի որոշմամբ, Յապոնչիկի հետ կոնֆլիկտի պատճառով։

Մախոյի և Յապոնչիկի շահերը հատվել են Արևելյան Սիբիրում, որտեղ նրանք գլխավորել են համապատասխանաբար «վրացական» և «սլավոնական» գողական խմբավորումները, որոնք դիմակայում են միմյանց։








































