Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որի շնորհիվ՝ վրացի արտադրողները կարող են իրենց արտադրանքն այդ երկիր արտահանել առանց լրացուցիչ բյուրոկրատական խոչընդոտների: Այս մասին հաղորդվում է Վրաստանի խորհրդարանի կայքում:
Վրաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր է կնքել:
Փաստաթղթի համաձայն՝ վրացական արտադրանքի մոտ 94%-ը Չինաստանում կազատվի մաքսատուրքերից: Որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի, Վրաստանի խորհրդարանից հետո այն պետք է նաև Չինաստանը վավերացնի:
Վրաստանի և Չինաստանի տնտեսական գերատեսչությունների ղեկավարները ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրել էին 2017 թ. մայիսին Պեկինում: