Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Խայտառակություն է. Այս օրենքով քաղաքացին կզրկվի դատական կարգով լսված լինելու իրավունքից. Մարուքյան

«Սա խայտառակություն է։ Այսպիսի օրենք չի կարող ընդունվել։ Այս օրենքի պարագայում քաղաքացին զրկվում է դատական կարգով լսված լինելու իր իրավունքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման նպատակով Դատական օրենսգրքում կատարվող փոփոխություններին։

Նշենք, որ արդատարատության նախարարությունը փոխում է վարչական ակտերի բողոքարկման պայմանները։ Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել հոկտեմբերի 19-ին կառավարության նիստում։ Նախարարությունը նոր նախագծով ամրագրել է, որ Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը: Օրինակ՝ ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների վճարները։ Այսինքն՝ մինչև 500 հազար դրամի վեճի պարագայում վարչական մարմինը դիմելու է ԴԱՀԿ բռնագանձումը իրականացնելու համար։ Իսկ 500 հազար դրամից ավելի տուգանքների դեքպում գործերը գնալու են Վարչական դատարան։

Նշենք, որ գործող օրենսդրությամբ այդ գումարը 200 հազար դրամն է։ Այսինքն՝ մինչև 200 հազար դրամը բռնագանձումն իրականացվում է արտադատական կարգով։

Էդմոն Մարուքյանի խոսքերով, սակայն, անգամ 200 հազար դրամի դեպքում քաղաքացին պետք է կարողանա դիմել դատարան և  բողոքարկել այդ ակտը։ «Ես գիտեմ, որ հիմա ԱԺ-ում կբերեն Գերմանիայի և այլ երկրների օրինակներ, բայց մենք Գերմանիա չենք։ Մեզ մոտ ամեն քայլափոխի քաղաքացու նկատմամբ հազարավոր ապօրինի ակտեր են կայացվում։ Քաղաքացին պետք է կարողանա դրանք բողոքարկել վարչական դատարան և լսելի լինել։ Իսկ հիմա պետությունն առաջարկում է այդ բեռը դնել քաղաքացու ուսերին։ Այդպես չի լինում։ Դատարանները բեռնաթափելուց առաջ լավ կլիներ՝ իրենք փնտրեին և վերացնեին պատճառը, թե ինչու են այդքան ակտեր կուտակվում»,- մեզ հետ զրույցում նշեց Մարուքյանը։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում