Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, 4 անգամ ընտրվելով քաղաքապետ, այժմ որոշել է իր տեղը զիջել գործարար, «Գնթունիքի»-ի սեփականատեր Կարեն Եղիազարյանին:
«Երկրի այս սոցիալ-տնտեսական պայմաններում արել եմ առավելագույնը նաև Կարենի և նրա նման տղաների աջակցությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ սա ոչ թե տեղը զիջել է, այլ 21 համայնք ընդգրկող նոր կառույց:
Նրա խոսքով՝ ինքը բավականին տարիքով է, 40 տարի աշխատել է պետական համակարգում և հոգնել է. «Եվ բնական է, որ տեղը պետք է զիջեմ երիտասարդներին, և իմ դիտարկումների արդյունքում ամենահաջողված կադրը Կարենն է, որը կարող է այդ բեռն իր վրա վերցնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































