Սաուդյան Արաբիան ծրագրում է 7 մլրդ դոլար ծախսել անապատում նոր քաղաքի շինարարության վրա։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Նավթի խոշորագույն արտահանող հանդիսացող երկրի իշխանությունները ծրագրում են ստեղծել քաղաք, որը բաց կլինի ինովացիոն արտադրությունների և գիտության համար։
Դա թույլ կտա դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը՝ ածխաջրածինների ցածր գների ֆոնին։
Նոր թաղամասերից մեկը, որի գործունեությունը կկենտրանանա տնտեսական հետազոտությունների ու փոխակերպումների վրա, ծրագրում են կառուցել արդեն 2020 թվականին, Մեդինա քաղաքի մոտ։
Սաուդյան Արաբիան մեծ հետաքրքրություն է դրսևորում տեխնոլոգիաների և նոր արդյունաբերությունների զարգացման հարցում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի իշխանությունները մտադիր են ներդրում անել տիեզերական զբոսաշրջությունում։







































