ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մեղուների հարյուրավոր փեթակներ տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել: Վարորդը անսպասելի իրավիճակում կտրուկ արգելակել է, և մեքենան, ճանապարհից դուրս գալով, մխրճվել է ավազաբլուրի մեջ: Այդ մասին հաղորդում է Fox 40 հեռուստաալիքը։
Վթարի հետևանքով փեթակները դուրս են թափվել: Տեղացի մեղվաբույծներից մեկը պատմել է, որ քանի որ վթարը գիշերն է տեղի ունեցել, և եղանակն էլ անձրևային է եղել, ստիպված են եղել ոչնչացնել բոլոր մեղուներին՝ նրանց վրա օճառաջուր ցողելով: Ոչնչացված մեղուների արժեքը 1-2 մլն դոլար է:








































