Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Ղարաբաղի հարցով ցանկացած որոշում ցավոտ է լինելու, բայց Հայաստանն այսօր այն վիճակում է, որ եթե Սերժ Սարգսյանը գնա «ցավոտ» լուծման, դա առաջին հերթին ցավոտ է լինելու հենց իր համար։ «Այն լուծումները, որին նա է համաձայն է, չեմ կարծում, թե Հայաստանի ժողովուրդը դրան կհամաձայնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Բաղդասարյանը։
Արմեն Բաղդասարյանը նշում է, որ նույնիսկ ՀՀԿ-ի ներսում են այսօր նշում, որ Մադրիդյան սկզբունքները լավը չեն, այդ մասին նրանք բարձրաձայնում են միայն տեսախիցկներից այն կողմ. «Պարզապես վստահ են, որ այդ սկզբունքները կմնան թղթի վրա և կյանքի չեն կոչվի»։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև նոյեմբերին ստորագրվելիք Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին և ընդգծեց, որ այժմ ոչ պատահական գործընթացներ են տարվում. «Հիմա ընթանում է դեմքը փրկելու գործընթաց։ Բայց շատ ուշագրավ բաներ են տեղի ունենում, կասկածելի չի՞ թվում, որ ՀՀԿ-ի ներսում լուրջ ընդվզում կա Ընտանեկան բռնության օրենքի դեմ, մինչդեռ, դա ստորագրվելիք համաձայնագրի նախապայմաններից է։ Ճնշում կարող է լինել ներսից՝ ՀՀԿ-ն ճնշում է ներսից, արդյունքում այդ համաձայնագիրը չի ստորագրվում։ Ճնշողն էլ Մոկսվան չի լինում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։











































