27-ամյա դերասանուհի Էմբեր Հերդը սկանդալ է սարքել նոր` «Լոնդոնյան դաշտեր» թրեյլերի նկարահանումների ժամանակ: Նրան դուր չի եկել անցորդների չափից շատ ուշադրությունը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
«Տեսարանի նկարահանման ժամանակ նա կտրուկ դադարեցրեց և ասաց՝ ինչպես ես կարող եմ կենտրոնանալ, եթե իմ աչքերի առջև անդադար այս տղան է պտտվում: Դրանից հետո պաշտպանիչ էկրան է դրվել և այլևս ոչինչ տեսանելի չէր»,- պատմել է ներկաներից մեկը:
Դերասանուհու ծանոթները ենթադրում են, որ Էմբերն իր մասին շատ մեծ կարծիք է կազմել այն բանից հետո, երբ սկսել է հանդիպել Ջոնի Դեփի հետ: