Սեղանների բազմաֆունկցիոնալությունն ուղղակի զարմացնում է: Դրանց վրա կարելի է սուրճ խմել, հավաքվել ընկերներով, կարելի է նույնիսկ պարել: Սեղաններին կարելի է միացնել սմարթֆոններ և օգտագործել համակարգչային խաղերի համար:
Float Table սուրճի նոր սեղանը, որը ստեղծվել է RockPaperRobot ընկերության կողմից, ևս կարող է օգտագործվել խաղերի համար: Այն պատրաստված է փայտե խորանարդներից, հաղորդում է style.rbc.ru-ն:
Ստեղծողները սեղանը բնութագրում են որպես օդում ճախրող «փայտե խորանարդներից պատրաստված մատրիցա»: 27 խորանարդներից պատրաստված սեղանն արժե 10 հազար դոլար, իսկ 54 խորանարդներիցը` երկու անգամ ավելի թանկ: