Հայտնի երգչուհի Ռիհաննան կժամանի Իսրայել, որտեղ հոկտեմբերի 22-ին տեղի կունենա նրա մենահամերգը, որով կավարտվի Ադամանդե շրջագայության մերձավորարևելյան փուլը, հաղորդում է NERSru.co.il-ը:
Նախօրեին Ռիհաննան ելույթ է ունեցել Աբու Դաբիում և Instagram-ի իր միկրոբլոգում ցուցադրել է, թե որքան սեքսուալ կարող է լինել աղջիկը սև բաճկոնով և սև հիջաբով:
Թել Ավիվում նրա ելույթը կդիտի 50 հազար մարդ: Համերգը կտևի մոտ երկու ժամ:
Ռիհաննան շուրջերկրյա շրջագայություն է կատարում մի խումբ երաժիշտների, պարողների, դիմահարդարների, վարսահարդարների հետ: Ընդհանուր առմամբ նրա «շքախումբը» բաղկացած է 100 մարդուց:
Իսրայելից Ռիհաննան կմեկնի Դոմինիկյան Հանրապետություն և Պուերտո Ռիկո, այնուհետև` Բարբադոս: Համաշխարհային շրջագայությունը կավարտվի ԱՄՆ-ում՝ նոյեմբերին: