Saturday, 27 06 2026
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը

Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի զարգացման հնգամյա ծրագիրը

Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի  2-րդ նիստին ավագանու անդամները 45 կողմ, 17 դեմ ձայներով հաստատեցին Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ասաց, որ Երևանի զարգացման 2018-2020 թվականների հնգամյա ծրագրի նախագիծն անցել է հանրային քննարկման բոլոր փուլերով: Զարգացման ծրագրի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը: «Երևանն ունի զարգացման գերակայություններ և ուղղություններ, որոնք միտված են քաղաքի առջև ծառացած հիմնախնդիրների արդյունավետ և համակողմանի լուծմանը: Դրանք ծրագրում դասակարգվել են ըստ կարևորության և հրատապության»,-ասաց  նա:

Վահե Նիկոյանը նշեց, որ հնգամյա ծրագրով նախատեսվում է ամբողջականացնել մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհը, նախատեսվում են Իսակով-Արշակունյաց ճանապարհի, Զվարթնոց օդանավակայան տանող նոր մայրուղու և Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային  ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներ: «Ծրագրով կարգավորվելու է հասարակական տրանսպորտի ոլորտը և ներդրվելու է էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը: Ծրագրով կկառուցվի նոր միջազգային չափանիշներին համապատասխան աղբավայր և աղբի տեսակավորման և վերամշակման գործարան»,-ասաց նա:

Վահե Նիկոյանը վստահեցրեց, որ 2022 թվականին ամբղջությամբ լուծվելու է մանկապարտեզների  հիմնանորոգման և կահավորման խնդիրները; Կարգավորվելու են մանկապարտեզներում առաջացած հերթերը:

Երևանի ավագանու զարգացման հնգամյա ծրագրին անվստահություն հայտնեցին ավագանու «Ելք» և «Երկիր ծիրանի» խմբակցությունները: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ որ ծրագրում որևէ կետ չկա երիտասարդ մասնագետների արտագաղթը կանխելու ուղղությամբ: «Ելք»  խմբակցության անդամ Արայիկ Հարությունին էլ դուր չէր եկել  ծրագրում թվերի քչությունն ու հստակության պակասությունը:

Զարուհի Բաթոյանն էլ հավելեց, որ դեռևս խնդիր է մնում սակավաշարժ մարդկանց համար մայրաքաղաքում գործող լողավազանների, դպրոցների, մշակութային կենտրոնների և այլ հաստատությունների  մատչելիության  խնդիրը: Նա առաջարկեց  հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության բաժին ստեղծել, ինչպես նաև ավելացնել  սակավաշարժ մարդկանց մատչելիությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ասաց, որ զարգացման հնգամյա ծրագիրն ուղղված է համայնքի առջև ծառացած պարտադիր խնդիրների լուծմանը: «Չկա մի լիազորություն, որ դուրս է մնացել ծրագրից, պահպանված է Երևան քաղաքի համաչափ զարգացման սկզբունքը»,-ասաց նա;

Կամո Արեյանը փաստեց, որ ծրագիրն իրատեսական է և իրագործելի:

Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 29-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում