Ուկրաինայում ձերբակալվել է ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի որդին: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները: Ձերբակալությունից առաջ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցների կողմից խուզարկություն է տեղի ունեցել: Այս մասին մանրամասնել է ուկրաինացի նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան:
Հայտնի է, որ նախարարի ընտանիքի անդամների մոտ խուզարկություններ տեղի են ունենում ազգային գվարդիայի համար ուղեպայուսակների ձեռքբերման համար հատկացված բյուջետային միջոցների փոշիացման գործի շրջանակներում: Գործը հարուցվել է դեռեւս 2015-ի տարեսկզբին: Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Ավակովը տենդերի իրականացման համար ծախսել է 500 հազար դոլարին համարժեք ուկրաինական 15 միլիոն գրիվնի: Հակակաոռպուցիոն մարմնի աշխատակիցների մոտ խնդիր է առաջացել այն պատճառով, որ ըստ այդմ, մեկ ուղեպայուսակի գինը կազմել է երեք հազար գրիվնի, այն դեպքում, երբ նույն ապրանքի շուկայական արժեքը կազմում է 400–500 գրիվնի:
«Ալեքսանդր Ավակովին ձերբակալել են եւ տեղափոխելու ենթարկվելու դատարան: Որքան ես տեղյակ եմ, խուզարկությամբ որեւէ բան չի հայտնաբերվել: Առգրավվել են նրա հեռախոսները եւ պլանշետները»,- 112 Украина հեռուստատեսության եթերում հայտարարել է Կիվան:
Ավակովի շրջապատը, սակայն, կատարված խուզարկությունները կապել է այն քաղաքական ճնշման հետ, որբ իբրեւ թե իրականացվում է Ավակովի եւ նրա ընտանիքի անդամների հանդեպ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ, ըստ տեղի լրատվամիջոցների փոխանցման, կոնֆլիկտ է տեղի ունեցել Ավակովի եւ Պորոշենկոյի միջեւ Михомайдан-ի պատճառով: Ըստ հաղորդումների, Պորոշենկոն եղել է խիստ դժգոհ եւ Ռադայի պատերի տակ ցուցարարների վրանային ավանի գոյացման համար մեղադրել է Ավակովին: Իր հերթին Ավակովը հայտարարել է, թե այլընտրանք չի ունեցել` կամ պետք է թույլ տար արյունալի բախում, կամ արտոներ վրանների տեղադրումը: Արդյունքում որոշել է արտոնել վրանների տեղադրումը:










































