Saturday, 27 06 2026
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան

Մանրածախ առևտրի ոլորտում մեծ ստվեր կա, որի դեմ պայքարում ենք կոշտ վարչարարությամբ. ՊԵԿ նախագահ

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարում է, որ մանրածախ առևտրի ոլորտում մեծ ստվեր կա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մանրածախ առևտրով զբաղվողների բողոքներին, թե «ՊԵԿ-ն իրենց հարկային տեռորի է ենթարկում», ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ հարկային վարչարարությունից բողոքում են հիմնականում այն անձինք, ովքեր փորձում են թաքցնել իրենց շրջանառությունը և խուսափել հարկերից, ինչի դեմ իրենք ակտիվ պայքարում են: «Իմ մոտեցումը հստակ է, բոլորը պետք է հարկերը վճարեն օրենքով սահմանված կարգով: Նրանք փորձում են թաքցնել իրենց շրջանառությունը, խուսափել հարկերի վճարումից: Ես հայտարարում եմ, որ դա չի լինելու, կոշտ վարչարարություն ենք իրականացնելու և բոլորին բերելու ենք օրենքի դաշտ»,- նշեց Հարությունյանը:

Դիտարկմանը, թե առևտրականները բողոքում են բարդ փաստաթղթաշրջանառությունից, Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ վերջերս ՊԵԿ աշխատակիցներն այդ առևտրականների հետ հանդիպում են ունեցել, նրանց մանրամասն բացատրել են, թե ինչ է պետք անել, սակայն դրանից հետո էլ նրանք բողոքում են: «Անգամ մենք նրանց անվճար հաշվապահական ծառայություններ ենք առաջարկել, որպեսզի կարողանան իրականացնել պահանջվող փաստաթղթաշրջանառությունը, բայց դրանից էլ հրաժարվում են: Իրենք պարզապես ցանկանում են խուսափել հարկերից, ինչը մենք թույլ չենք տա»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը:

Նա ընդգծեց, որ ոչ բոլոր տնտեսավարողներն են փորձում խուսափել հարկերից, կան տնտեսավարողներ, ովքեր օրենքի դաշտում շատ լավ աշխատում են: «Ես շնորհակալ եմ այդ մարդկանց: Կան նաև մարդիկ, ովքեր, թաքնվելով սոցիալապես վատ վիճակում գտնվող խավի անվան տակ, ունենալով մեծ հնարավորություններ, այդ մարդկանց ուղղորդում են մեր դեմ»,- ընդգծեց Հարությունյանը:

Հարցին՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտնո՞ւմ է այդ ուղղորդողների մեջ, Վարդան Հարությունյանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանը «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում տարածքներ ունեցող առևտրականներին բացատրել է, որ ՊԵԿ-ի գործողություններն օրենքի սահմաններում են:

Վարդան Հարությունյանը շեշտեց, որ ստվեր կա նաև մեծածախ առևտրի ոլորտում՝ ընդգծելով, որ մանրածախ առևտրի ոլորտում ստվերի դեմ պայքարի միջոցով իրենք նաև պայքարում են մեծածախ առևտրում առկա ստվերի դեմ: Այնուամենայնիվ, Հարությունյանը շեշտեց, որ մանրածախ առևտրի ոլորտում ստվերն ավելի շատ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում