Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը քիչ առաջ 3:1 հաշվով առավելության հասավ Սերբիայի նկատմամբ:
Պարտիաները հաղթանակով ավարտեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը: 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Մարիա Կուրսովան պարտություն կրեց:
Այս հաղթնակի շնորհիվ մեր հավաքականը կբարելավի դիրքը մրցաշարային աղյուսակում: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտվել էր Ուկրաինային:







































