Cartier ոսկերչական տունը ներկայացրել է զարդերի նոր շարք՝ Etincelle de Cartier հավաքածուի համար։ Դրանում ներառվել են խարսխի տեսքով ականջօղեր, բազմապիսի մատանիներ և կախազարդեր՝ պատրաստված վարդագույն և սպիտակ ոսկուց և զարդարված ադամանդներով։

Նոր զարդերը տարբերվում են իրենց պարզությամբ, դրանք համապատասխանում են ինչպես ամենաօրյա հագուստի հետ կրելու համար, այնպես էլ երեկոյան կերպարի համար։











































