Հանրապետական Հերմինե Նաղդալյանը արդարացնում է Վիգեն Սարգսյանի բանակում չծառայելու փաստը՝ ինքն օրենքով չի ծառայել. «Մինչ օրս գործող օրենքները թույլ են տվել, որպեսզի որոշակի մարդիկ այս կամ այն պատճառներով բանակից ազատված լինեն»:
«Մարդիկ կրթություն ու գիտական աստիճան են ստացել»,-Վիգեն Սարգսյանի մասին ասում է Հերմինե Նաղդալյանը: Պատգամավորը հաջողացրել է ծանոթանալ իր կուսակից նախարարի կենսագրության հետ, այնտեղ որեւէ խախտում չի հայտնաբերել. «Ընդ որում, ոչ միայն բանակում ծառայության հետ կապված»: