Friday, 26 06 2026
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

2018թ. բյուջեի կլոր, ձվաձև գծապատկերները ազդելո՞ւ են ժողովրդի կենսամակարդակի վրա. Գ. Պետրոսյանը հեգնեց Արամյանին

Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2018 թ. աճելու է, ինչը նշանակում է, որ բնակչության ընդհանուր կենսամակարդակը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի առումով բարձրանալու է: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ՝  «Հայաստանի բնակչությունը 2018թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում կյանքի որակի բարելավում զգալո՞ւ է, թե՞ ոչ» հարցին: «2016 թ. մեզ մոտ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն դոլարային առումով կազմում էր 3532.9 դոլար, 2017 թ.՝ 3698 դոլար, իսկ 2018 թ. կկազմի 3984 դոլար: Դա նշանակում է, որ մեր բնակչության համախառն ընդհանուր կենսամակարդակը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մասով բարձրանում է»,-  ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ բնակչության կյանքի որակի մասին պատկերացում կազմելու լավագույն ձևերից մեկը սպառման ցուցանիշներին հետևելն է: «Սովորաբար, երբ սպառումն ընկնում է, երկու պատճառ կա՝ կամ միանգամից եկամուտներն են նվազել, կամ  քաղաքացիները վատատեսական սպասումներ ունեն ապագայի նկատմամբ: Այսինքն՝ այսօր խնայողություններ են անում, քիչ են սպառում, որպեսզի վաղը վատ օրերին կարողանան դիմակայել:  2015-2016 թթ. բացասական շոկի առումով սպառումը գնացել էր հարաբերական նվազման: 2017 թ. մասնավոր սպառումն աճում է, աճում են սպառողական վարկերը: Սա խոսում է մի բանի մասին. թեկուզ մենք ազգաբնակչության եկամուտների մասով համեստ աճ ունենք, բայց  մարդիկ իրենց ապագայի նկատմամբ դրական սպասումներ ունեն»,- մանրամասնեց Վարդան Արամյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում