Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում իրեն կալանավորելու և Թբիլիսի արտաքսելու համար։ Վրաստանի գլխավոր դատախազությունն իր հերթին հաստատել է, որ նախկին նախագահը հեռակա կալանավորված է և կտեղավորվի քննչական մեկուսարանում՝ դեպի հայրենիք էքստրադիցիայի դեպքում։ Սակայն Թբիլիսիում իշխանությունները կարող են բախվել Սաակաշվիլիի կողմնակիցների զանգվածային բողոքի ակցիներին։ Այս մասին հայտնում է Kommersant-ը։
Նշվում է, որ վրացական իշխանություններն արդեն պատրաստվում են իրադարձությունների արմատական զարգացման, Թբիլիսիի բանտում, որտեղ արդեն պահվում են նախկին նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, Սաակաշվիլիի համար արդեն պատրաստ է էլիտար խուց՝ բոլոր հարմարություններով։