Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հոկտեմբերի 27-ի ոճիրի կարևոր մոտիվը․ Ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը մտադիր փոխանակել Մեղրին

1998-ին ԼՂ հարցը հաղթական լուծելու պատրվակով իշխանությունն, ըստ էության, զավթած Ռոբերտ Քոչարյանը մեկ տարվա ընթացքում շատ հեռու էր գնացել` Հայաստանը կանգնեցնելով տարածքային ամբողջականության կորստի իրական վտանգի առջև: Այն օրերի Անվտանգության խորհրդի մի քանի մասնակիցներ քանիցս պատմել են, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին ոգևորված առաջարկել համաձայնել այսպես կոչված, Մեղրիի փոխանակման տարբերակին, որի համաձայն` փոխանակվում էին Մեղրին և Ղարաբաղը ու նաև Հայաստանը միջանցք էր ստանում դեպի Մասիս լեռ` վերջինիս նկատմամբ մասնակի վերահսկողությամբ:

Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կտրականապես ընդդիմսցել են այս տարբերակին, ինչը շատերի կարծիքով Հոկտեմբերի 27-ի հիմնական մոտիվն է եղել: Այս ամենին նախօրեին սենսացիոն մի տեղեկատվություն է հավելել «Ղարաբաղի» կոմիտե նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը` «Առաջին լրատվականի» հետ հարցազրույցում պնդելով, թե օտարերկրյա մի պաշտոնյա Հայաստանի պաշտոնյաներից մեկին երեք օր առաջ տեղեկացրել է Հոկտեմբերի 27-ի մասին:

Մանուչարյանը խոստանում է անուններ հնչեցնել, եթե «Ելք» դաշինքը խորհրդարանում հանդես գա Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Մանուչարյանն, այսպես կոչված, դավադրությունների տեսության սիրահար է և այնքան էլ ակնհայտ չէ` նրա հայտարարությունն այդ ժանրի՞ց է, թե՞ իրապես այս գործիչն ունի անհերքելի ապացույցներ:

Այնուամենայնիվ, իրազեկ բազմաթիվ գործիչներ վկայում են, որ հենց Քոչարյանն է եղել Մեղրիի փոխանակման տարբերակի հիմնական լոբբիստը: Դա նրան անհրաժեշտ էր` իր խախուտ իշխանությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու համար: Ոմանք պնդում են, որ այդ տարբերակի արմատներն Արևմուտքում են, խոսքը` մասնավորապես, այսպես կոչված, Փոլ Գոբլի ծրագրի մասին է, ըստ այդմ` մարդիկ նշում են, որ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին պետք է փնտրել Արևմուտքում:

Սա պարզունակ, նույնիսկ կարելի է պնդել` ռուսական շրջանակների կողմից միտումնավոր հրապարակ նետված թեզ է, որովհետև այնքան էլ ակնհայտ չէ, թե որտեղից է փչել Մեղրիի տարբերակի քամին: Չկա ոչ մի հիմք պնդելու, որ այն եղել է միանշանակ ամերիկյան նախաձեռնություն, մանավանդ, որ դրա ամենաակտիվ ջատագովը եղել է Քոչարյանը, ով մեր աղբյուրների տեղեկացմամբ` առնվազն 98-ի կեսերից եղել է Մոսկվայի տոտալ վերահսկողության տակ:

Մյուս կողմից` այնքան էլ ակնհայտ չէ` Մեղրիի տարբերակը եղել է Հոկտեմբերի 27-ի հիմնական մոտի՞վը, թե՞, այսպես կոչված, քողածածկույթ, որի շղարշի տակ իրականացվել է 1999-ի ոճրագործությունը: Համենայն դեպս, փաստ է, որ Նաիրի Հունանյանի հանցախմբի կրակոցները եղել են Հայաստանում ռուսական գաղութացման հաստատման ազդանշանը: Մյուս կողմից` Հոկտեմբերի 27-ի ազդեցությունը ԼՂ կարգավորման գործընթացի վրա շատ ավելի ընդգրկուն և տարողունակ է, քան` առանձին վերցրած, Մեղրիի հարցը և խնդիրը պետք չէ արհեստականորեն սահմանափակել կարգավորման միայն այդ դրվագով:

Վազգեն Սարգսյանի սպանությամբ, ըստ էության, փակվեց Ղարաբաղյան հարցն արժանապատիվ խաղաղության օրակարգով, փոխզիջումների հիման վրա լուծելու հնարավորությունը, որովհետև հաղթանակի խորհրդանիշ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանության էլիտայում միակն էր, ում պարագայում փոխզիջումները կարող էին լեգիտիմացված լինել հանրային ընկալման տեսանկյունից:

Մյուս կողմից` Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմը ուժեղ, վստահության ռեսուրս ունեցող իշխանության բանաձևն էր Հայաստանում, ինչը բանակցային գործընթացում անխուսափելիորեն ուժեղացնելու էր Երևանի դիրքերը:

Ընթերցողն ինքնուրույն կարող է դատողություններ անել, թե բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի ուժեղացումը և կայուն խաղաղության հաստատման հեռանկարը որ երկրին ձեռնտու չէր, մանավանդ, որ հետագա տարիներն ակնհայտ դարձրեցին, թե որ օտար մայրաքաղաքն է սպառազինում և միլիտարիզացնում տարածաշրջանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում