Monday, 13 05 2024
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

TED talks․ Քլերոն Մքֆեդն․ Նախնադարյան առեղծվածը երգելիս

Հաղորդավար` Դուք հենց նոր ծանոթացաք Քլերոն Մքֆեդնի հետ: Նա համաշխարհային կարգի սոպրանո երգչուհի է, ով սովորել է Նյու Յորք նահանգի Ռոչեստր Համալսարանում: Նրա նշանավոր օպերային դերերը բազմաթիվ են ու բազմազան: 2007թ. օգոստոսին Քլերոնին շնորհվել է Արվեստի ոլորտում Ամստերդամի մրցանակը` նրա փայլուն կատարումների, զարմանալի և ընդարձակ ռեպերտուարի և վառ բեմական կերպարի համար: Ողջունենք Քլերոն Մքֆեդնին:

Քլերոն Մքֆեդն` Մարդկային ձայն` խորհրդավոր, ինքնաբուխ, նախնադարյան: Ինձ համար մարդկային ձայնն այն նավն է, որով ճամփորդում են բոլոր զգացմունքները, բացառությամբ, թերևս, նախանձի: Իսկ շունչը այդ նավի նավապետն է: Երեխան ծնվում է, անում իր առաջին շունչը, (Շնչում է) և ականատեսն ենք դառնում վոկալ արտահայտության հրաշալի գեղեցկությանը` խորհրդավոր, ինքնաբուխ և նախնադարյան:

Մի քանի տարի առաջ ես այցելեցի մեդիտացիայի առանձնավայր Թաիլանդում: Ինձ պետք էր մի տեղ, որտեղ կլիներ կատարյալ լռություն և մենություն: Երկու շաբաթ մնացի այս առանձնավայրում` իմ սեփական փոքրիկ խրճիթում: Ոչ երաժշտություն, ոչինչ, լոկ բնության հնչյուններ: Փորձում էի գտնել կենտրոնացման էությունը, պահը լիարժեք ապրելը:

Այցիս վերջին օրը տանը հետևող կինը եկավ, և մենք մի փոքր զրուցեցինք, ապա նա ասաց, «Ինձ համար մի բան կերգե՞ք»: Ես մտածեցի` բայց սա կատարյալ լռության և հանգստի վայր է: Ես չեմ կարող աղմկել: Նա ասաց. «Խնդրում եմ, երգեք ինձ համար»: Փակեցի աչքերս, շունչ քաշեցի, և առաջինը մտքիս եկավ Փորջիի և Բեսի «Ամառ»-ը: ♫ Ամառ է, և ապրելը հեշտ է ♫ ♫ Ձկները ցատկում են, և բամբակը բարձր է ♫ ♫ Օ, հայրդ հարուստ է, իսկ մայրդ` գեղեցիկ ♫ ♫ Սուս կաց, փոքրիկ ♫ ♫ Մի լացիր ♫ Բացեցի աչքերս և տեսա, որ նրա աչքերը փակ էին: Ապա նա բացեց աչքերը, նայեց ինձ և ասաց. «Նման է մեդիտացիայի»:

Այդ պահին հասկացա, որ այն ամենը, ինչը փնտրելու համար մեկնել էի Թաիլանդ, արդեն զգում էի երգելիս` հանգիստ, բայց նաև զգոնություն, կենտրոնացում, բայց նաև ընկալում, և պահի լիարժեք ապրում: Երբ պահը լիարժեք ես ապրում, երբ ես լիովին այդ պահի մեջ եմ, արտահայտության ուղին բաց է: Զգացմունքները հոսում են ինձնից ձեզ և ետ: Ծայրաստիճան տպավորիչ զգացողություն է:

Ամերիկյան կոմպոզիտոր Ջոն Քեյջը ունի մի ստեղծագործություն, որը կոչվում է «Արիա»: Այն գրվել է զարմանալի մի երգչուհու` Քեթի Բերբերյանի համար: Ստեղծագործություն գլխավոր առանձնահատկությունն այն է, եթե տեսնում եք այն իմ հետևում, որ այն որևէ կերպ նոտայագրված չէ: Չկան ոչ նոտաներ, ոչ բեմոլներ, ոչ դիեզներ: Բայց դա կառուցվածքի տեսակ է, և այդ կառուցվածքի շրջանակներում երգիչը լիակատար ազատություն ունի լինելու ստեղծարար և ինքնաբուխ: Օրինակ` կան տարբեր գույներ, և յուրաքանչյուր գույն նշանակում է տարբեր երգաձև` փոփ, քանթրի և վեստերն, օպերա, ջազ, պարզապես պետք է հետևողական լինես այդ գույնի հետ:Տեսնում եք` կան տարբեր գծեր, դուք եք ընտրում գծին հետևելու ձեր սեփական տեմպը և ձեր սեփական եղանակը, բայց պետք է պահել այն, քիչ թե շատ: Իսկ այս կետիկները նշանակում են ձայնի մի տեսակ, որը ոչ վոկալ է, ոչ ձայնի արտահայտման քնարերգական ձև:Օգտագործվում է մարմինը, կարող է լինել փռշտոց, հազ, կենդանիներ, (հազի ձայն) հենց այդպես, ծափ, ցանկացած բան: Եվ կան տարբեր տեքստեր` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն: Այնպես որ, այս կառուցվածքի շրջանակներում ազատ եք: Ինձ համար այս ստեղծագործությունը ներբող է ձայնին, քանի որ այն խորհրդավոր է, ինչպես տեսնում ենք, միանգամայն ինքնաբուխ է և նախնադարյան: Այսպիսով, կցանկանայի կիսվել ձեզ հետ այս ստեղծագործությամբ: «Արիա», հեղինակ` Ջոն Քեյջ: (Երգում է)

♫ Ոչ մի այլ կերպ ♫

♫ Տարածության մեջ, այնպես որ օգնիր ♫ (Երգում է) ♫ Ունենալ պտուղներ ♫ (Երգում է)

♫ Համապատասխան ♫ (Ծափահարություններ)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում