Հանրահայտ ամերիկացի դերասանուհի Մեգան Ֆոքսը հայտարարել է դերասանական կարիերան ավարտելու մտադրության մասին։ Սենսացիոն որոշման գլխավոր պատճառ է դարձել հետաքրքրության կորուստն իրեն առաջարկվող դերերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է vistanews պորտալը։

Մեգան Ֆոքսը ողջ աշխարհում հայտնի է դարձել շնորհիվ «Տրանսֆորմերներ» բլոկբասթերում դերի։ Դրանից հետո նա մի քանի անգամ նկարահանվել է մարտաֆիլմերում և թրիլլերներում։ Սակայն, ինչպես խոստովանել է աստղը, ինքը դադարել է հաճույք ստանալ «տղամարդկանց կինոյում» նկարահանվելուց։

Ֆոքսը լրջորեն մտածում է դերասանական կարիերան ավարտելու մասին, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր 3 երեխաների հետ։ Նա մտադիր է իրեն փորձել այլ ոլորտում, որը որևէ կերպ կապված չէ կինոմատոգրաֆիայի հետ։ Ֆոքսը մտադիր է ակտիվորեն շարունակել իրավահավասարության համար պայքարն աշխարհում։









































