Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Եթե խնդիր ունենանք ԱՄՆ-Իրան հարցում, ապա խնդիրը լինելու է ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականության տիրույթում

Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության պարզաբանումը՝ Իրանի միջուկային համաձայնագրի առնչությամբ ԱՄՆ-ի դիրքորոշման և Իրանի ուղղությամբ ամերիկյան նոր ռազմավարության մասին:

– Թրամփի վարչակազմի հակաիրանական քաղաքականությունը, Ձեր կարծիքով, կարո՞ղ է ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա կամ սահմանափակել երկու երկրների տնտեսական համագործակցությունը, թե՞ ինչպես պատժամիջոցների շրջանում՝ այս անգամ էլ Միացյալ Նահանգները, այսպես ասած, աչք կփակի Հայաստանի և Իրանի հարաբերությունների վրա՝ նկատի ունենալով Հայաստանի բարդ վիճակը և շրջափակված լինելու հանգամանքը:

– Կարծում եմ, որ մեծ հաշվով ազդեցություն չի ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա, իհարկե, եթե հարաբերություններն այն աստիճանի չսրվեն, ինչպես եղավ Իրանի նախկին իշխանությունների շրջանում, թեև պետք է նշել, որ այդ շրջանում ևս Միացյալ Նահանգներն այլ դիրքորոշում ուներ հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ՝ ինչպես նշեցիք՝ պայմանավորված Հայաստանի շրջափակված լինելու հանգամանքով: Եվ կարծում եմ, որ Հայաստանի պարագայում Միացյալ Նահանգներն այլ քաղաքականություն կորդեգրի, բայց դա կապված է նաև տարածաշրջանային զարգացումների հետ:

Ինչ վերաբերում է Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերություններին, ԱՄՆ դեսպանության պատասխանը Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ շատ հետաքրքիր է՝ չեղարկել, թե չչեղարկել: Փաստացի Միացյալ Նահանգները նոր քաղաքականություն է փորձում որդեգրել Իրանի նկատմամբ, և Իրանի միջուկային ծրագրի հետ կապված մտահոգությունները հիմա, կարծես, տեղափոխվում են այլ դաշտ: Հիմնական մտահոգությունն այժմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործունեությունն է և Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի զարգացումը: Համենայնդեպս, դեսպանության հայտարարությունից տպավորությունն այն էր, որ նոր օրակարգ է ձևավորվում և հիմնական մտահոգություններն ու խնդիրներն այլևս չեն առնչվում միջուկային համաձայնությանը: Այլ խոսքերով, ըստ ամերիկյան կողմի՝ Իրանի սպառնալիքը բխում է ոչ թե Իրանի միջուկային ծրագրից, այլ ԻՀՊԿ-ի գործունեությունից և Իրանի տարածաշրջանային քաղաքականությունից:

– Պաշտոնական Վաշինգտոնի մեկնաբանության մեջ նշվում է, որ իրենք շարունակում են հետամուտ լինել համաձայնագրի հետ կապված իրենց հանձնառություններին: Մյուս կողմից՝ նախագահ Թրամփը Կոնգրեսին չի ներկայացրել համաձայնագրի հաստատումը, որը 2015 թ. ընդունված Իրանի միջուկային համաձայնագրի վերանայման մասին ԱՄՆ օրենքի պահանջն է և ներպետական տիրույթի հարց է, ուստի դա ավտոմատ կերպով չի հանգեցնի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման:

– Այս մեկնաբանությունը հետաքրքիր է այն իմաստով, որ նաև իրանական կողմն էր հայտարարում, որ Թրամփի ելույթները կամ Վաշինգտոնի վերջին շրջանի գործողություններն ուղղված են ամերիկյան ներքին լսարանին, պայմանավորված են ներքաղաքական զարգացումներով: Եվ այս հայտարարությամբ էլ հստակ ասվեց, որ դա ներքին խնդիրն է, բայց Իրանի ուղղությամբ ամերիկյան քաղաքականությունը չի սահմանափակվում միայն Թրամփի դիրքորոշմամբ կամ քաղաքականությամբ: Դեմոկրատները, միջուկային համաձայնության բանակցողներն ու նրանց սատարող ուժերը հակված են Իրանի հետ շարունակելու այն գործընթացը, որը պիտի հանգեցներ Իրանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, դաշնակիցների հետ կապված պնդումներին, հիշենք, որ նույնիսկ իրաքյան պատերազմի շրջանում՝ 2000-ականներին, եղել է համագործակցություն Միացյալ Նահանգների և Իրանի միջև՝ Իրաքում անվտանգություն հաստատելու հարցի շուրջ: Այսօր ևս Իրանը զգալի դերակատարություն ունի տարածաշրջանային գործընթացներում՝ սիրիական հակամարտության կարգավորման համատեքստում՝ Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիայի մասնակցությամբ, «Իսլամական պետության» և ընդհանրապես ահաբեկչության դեմ պայքարի, ընդհանուր տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու առումով, և այս իմաստով ես փոքր-ինչ տարակուսում եմ, թե որո՞նք են Իրանից բխող սպառնալիքները, որոնց պետք է հակազդել:

– Թրամփի այս մոտեցումը Իրանին վերադարձն է Ջորջ Բուշ կրտսերի քաղաքականությա՞նը, հանրապետականների նույն քաղաքական գի՞ծն է, թե՞ տեսնում եք նաև նոր տարրեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփը համակարգային կամ «ավանդական» քաղաքական գործիչ չէ և բավական անկանխատեսելի է ու բացի այդ՝ ընդգծված իսրայելամետ կողմնորոշում ունի: Գուցե այս պարագայում իր վարչակազմն ավելի անհանդուրժո՞ղ լինի Իրանի հետ այլ պետությունների բարեկամական հարաբերությունների նկատմամբ:

– Իմ տպավորությամբ՝ Միացյալ Նահանգները, հատկապես միջուկային համաձայնությունից հետո ընկած ժամանակահատվածում, փորձում է իր հակաիրանական նոր քաղաքականությամբ չկորցնել իր դաշնակիցներին, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիային, Իսրայելին, որոշ վերապահումներով՝ նաև Թուրքիային, քանի որ ակնհայտ է՝ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի դերը տարածաշրջանում մեծացավ: Գուցե այս երկրներն են փորձում Միացյալ Նահանգների միջոցով նախ վերականգնել իրենց դիրքերը տարածաշրջանում, դուրս չմնալ գործընթացներից, դրա համար, իրենց տեսանկյունից, անհրաժեշտ է զսպել Իրանի՝ օրեցօր աճող ազդեցությունը: Կարծում եմ, որ ընդհանուր քաղաքականությունը միտված է դրան՝ հավասարակշռելու այն քաղաքականությունը, որը նախկինում կար և՛ Պարսից ծոցի արաբական երկրների, և՛ Իրանի միջև: Կարծես թե, այս խնդիրն են փորձում լուծել: Բայց նաև այլ է Իրանի հռետորաբանությունը, դիրքորոշումն ու մոտեցումները տարածաշրջանում: Ռոհանիի իսրայելական քաղաքականությունը, դիրքորոշումը Սաուդյան Արաբիայի վերաբերյալ ամբողջովին տարբերվում է Ահմադինեժադի քաղաքականությունից: Թեհրանն այսօր անում է ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնի այս երկրների հետ ունեցած խնդիրները և որևէ լարվածություն չառաջանա: Ի տարբերություն պահպանողականների թևը ներկայացնող ուժերի՝ Ռոհանին և արտաքին գերատեսչությունը փորձում են հնարավորինս այնպիսի քաղաքականություն որդեգրել, որպեսզի լարվածություն չառաջացնեն, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում:

– Ամերիկյան դեսպանությունը հստակ պատասխան չի տվել մեր հարցին, թե Իրանի ուղղությամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը կարո՞ղ է արդյոք ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա, բայց նշել է, որ Իրանի ուղղությամբ ամերիկյան նոր ռազմավարության նպատակը «Իրանի ապակայունացնող ազդեցության չեզոքացումն ու ագրեսիայի զսպումն է»: «Իրանը լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների և Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու մեր այլ դաշնակիցների ու գործընկերների համար: Նախագահ Թրամփի առաջ քաշած ռազմավարությունն իրականացնելու համար մենք խիստ կարևորում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների օժանդակությունը»,- նշվում է հայտարարության մեջ: Տեսնո՞ւմ եք այս տողերում որևէ ուղերձ:

– Կարծում եմ, որ կոնկրետ Հայաստանին ուղղված որևէ խնդրահարույց հարց չկա, որովհետև նախ դաշնակիցների և գործընկերների ցանկը չի բացահայտվում: Դրանից շատ բան հստակ կլինի: Սա մի ընդհանուր, դիվանագիտական ձևակերպում է՝ առանց մանրամասնելու, և այդպես էլ պետք է լիներ: Եվ ինչպես նշեցինք վերևում՝ Հայաստանի առնչությամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունն ամբողջությամբ առանձնանում է՝ պայմանավորված տարբեր գործոններով: Չեմ կարծում, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները տնտեսական կամ էներգետիկ այնպիսի ոլորտներ են ընդգրկում, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել՝ ինչպես նշված է հայտարարության մեջ: Դրանք երկկողմ հարաբերություններ են, և առևտրաշրջանառությունն էլ մեծ ծավալներ չունի: Իմ կարծիքով՝ եթե մենք խնդիրներ ունենանք այս հարցում, ապա այդ խնդիրները լինելու են Միացյալ Նահանգների հարավկովկասյան քաղաքականության տիրույթում: Ամերիկյան ազդեցությունն ավելի նկատելի է վրաց-իրանական, քան հայ-իրանական հարաբերությունների վրա: Կարծում եմ, որ քաղաքական առումով հայ-իրանական հարաբերությունները չեն կարող որևէ խնդիր ստեղծել Միացյալ Նահանգների համար, առավել ևս որ Միացյալ Նահանգները հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և անմիջական դերակատարություն ունի այս տարածաշրջանում: Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի նաև հակառակ կողմի՝ Իրանի հետ, և չասենք՝ միջնորդ, բայց այնուամենայնիվ, Հայաստանը շատ հարցերում կարող է հարթեցնող գործառույթ իրականացնել:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում