Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

«Իրանը լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների ու գործընկերների համար». ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգները չի հայտարարել, թե մտադիր է դադարեցնել իր մասնակցությունն Իրանի միջուկային համաձայնագրին, և շարունակում է հետամուտ լինել իր ստանձնած հանձնառություններին. պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցմանը՝ տեղեկացրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

«Առաջին լրատվական»-ը խնդրել էր Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությանը պարզաբանել ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ կապված Իրանի միջուկային համաձայնագրի հետ և այս առնչությամբ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները:

Միացյալ Նահանգները պատրաստվո՞ւմ է արդյոք դադարեցնել իր մասնակցությունը Իրանի միջուկային համաձայնագրին, և ի՞նչ ընթացակարգ է դա պահանջում: Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը նշանակում է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կվերականգնվե՞ն, և ընդհանրապես դրա հետևանքով համաձայնագիրը կարո՞ղ է լուծարվել:

Հարցին ԱՄՆ դեսպանությունից պատասխանել են. «Մենք չենք հայտարարել, թե մտադիր ենք դադարեցնել մեր մասնակցությունը Իրանի միջուկային համաձայնագրին՝ Գործողությունների համապարփակ ծրագրին, և շարունակում ենք հետամուտ լինել մեր ստանձնած հանձնառություններին: Նախագահը կարծում է, որ Համաձայնագրով Իրանը շատ բան ստացավ՝ դրա դիմաց շատ չնչին բան անելով: Դա է պատճառը, որ նա Կոնգրեսին չներկայացրեց հաստատում, որի պահանջը սահմանված է 2015 թ. ընդունված Իրանի միջուկային համաձայնագրի վերանայման մասին ԱՄՆ օրենքով: Օրենքով սահմանված պահանջի կատարումը ներպետական տիրույթի հարց է և Իրանի միջուկային համաձայնագրի մաս չի հանդիսանում, ուստի, դա ավտոմատ կերպով չի հանգեցնի պատժամիջոցների վերականգնման»:

Ամերիկյան դեսպանատունը հստակ պատասխան չի տվել հարցին, թե Իրանի ուղղությամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը կարո՞ղ է ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա կամ սահմանափակել Հայաստանի և Իրանի համագործակցությունը տնտեսության և այլ ոլորտներում, բայց նշել է, որ «Իրանի հարցում Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունը նպատակաուղղված է Իրանի ապակայունացնող ազդեցության չեզոքացմանը և վերջինիս ագրեսիայի, մասնավորապես ահաբեկչությանը և զինյալներին աջակցելու ջանքերի զսպմանը»:

«Մենք նոր լիցք կհաղորդենք ավանդական դաշինքներին և տարածաշրջանային գործընկերություններին՝ Իրանի սադրիչ քայլերի դեմ և կփորձենք տարածաշրջանում վերականգնել ուժերի կայուն հավասարակշռությունը: Մենք կաշխատենք մերժել Իրանի և հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) չարակամ գործողություններին ուղղվող ֆինանսավորումը և թույլ չտալ ԻՀՊԿ-ի գործողությունները, որոնք ուղղված են իրանական ժողովրդի հարստության շորթմանը: Մենք կհակազդենք Միացյալ Նահանգների, մեր դաշնակիցների ու գործընկերների դեմ ուղղված սպառնալիքներին՝ կապված բալիստիկ հրթիռների և այլ ասիմետրիկ զենքերի հետ: Մենք կհամախմբենք միջազգային հանրությանը՝ դատապարտելու ԻՀՊԿ-ի կողմից թույլ տրվող մարդու իրավունքների կոպիտ խախտումները և չհիմնավորված մեղադրանքներով ամերիկյան քաղաքացիների ու այլ օտարերկրացիների անարդարացիորեն կալանքի տակ պահելու հանգամանքը: Պաշտոնը ստանձնելուց ի վեր նախագահ Թրամփը և իր վարչակազմը ծավալուն ու անկեղծ քննարկումներ են ունեցել մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ Իրանի միջուկային համաձայնագրի ու ընդհանուր առմամբ Իրանի վերաբերյալ:

Մենք հստակ պատկերացնում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների դիրքորոշումը և փորձել ենք հստակ ներկայացնել նաև մեր դիրքորոշումը: Իրանը լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների և Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու մեր այլ դաշնակիցների ու գործընկերների համար: Նախագահ Թրամփի առաջ քաշած ռազմավարությունն իրականացնելու համար մենք խիստ կարևորում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների օժանդակությունը: Այս հարցերի շուրջ մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր դաշնակիցներից ու գործընկերներից շատերի հետ և ձգտում ենք հնարավորինս արագ առաջ շարժվել այս հարցերի շուրջ»,- ասվում է դեսպանության պատասխանի մեջ:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը վերջին շրջանում: ՆԱՏՕ-ի՝ իր մի շարք դաշնակիցների հետ Թուրքիայի լարված հարաբերությունները կարո՞ղ են բացասաբար ազդել ընդհանուր տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա:

Այս հարցի առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը հետևյալն է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակում առանցքային դաշնակից է և կարևորագույն տարածաշրջանային գործընկեր: Տևական ժամանակ ձևավորված մեր դաշինքը կառուցված է ընդհանուր շահերի ու փոխադարձ հարգանքի հիմքերի վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում