Friday, 26 04 2024
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին

Մասիսի հանրակացարանում նախկին ընկերուհիները ձեռնամարտի են բռնվել՝ իրար «բոզ» ասելու համար

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Նարինե Ա.-ի գործի դատական քննությունը: Նարինեին մեղադրանք էր առաջադրված տուժող Նինա Թ.-ի (անունները փոխված են) նկատմամբ բռնություն գործադրելու,  նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118   հոդվածով:

Դատարանն ապացուցված է գնահատել հետևյալը:

Նարինե Ա.-ն 2015 թվականից Նինա Թ.-ի հետ գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ:

2017 թվականի սկզբից նրանց հարաբերությունները լարվել են, դարձել են անբարյացակամ:

2017 թվականի հուլիսի 14-ին, ժամը 21-ի սահմաններում Նարինեն գնացել է Մասիս քաղաքի հանրակացարաններից մեկում բնակվող ընկերուհու տուն, սենյակում զրուցել է ընկերուհու և նրա մայրիկի հետ:

Այդ ժամանակ բաց դռնից ներս է մտել Նինան ու փորձել է պարզաբանում ստանալ, թե սենյակում գտնվողներից ո՞վ է իր հասցեին բամբասանքներ տարածում: Այն հարցին, թե կոնկրետ ումի՞ց է ցանկանում պարզաբանում ստանալ, Նինան մատնացույց անելով՝ ասել է՝ անբարոյական Նարինեից:

Վերջինս ցավագին է ընդունել Նինայի կողմից իրեն անբարոյական անվանելը, վիճել է Նինայի հետ: Վեճի ընթացքում Նարինեն երկու ձեռքերով բռնել է Նինայի մազերից, քարշ տալով նրան դուրս է բերել հանրակացարանի միջանցք, որտեղ «3-4 անգամ Նինային քարշ է տվել այսուայն կողմ, այդ ընթացքում ոտքերով հարվածել է նրան՝ պատճառելով արյունազեղումներ ու քերծվածքներ՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Նարինե Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե Նինայի հետ մտերիմ է եղել նախկինում, բայց 2017 թվականի փետրվարի 2-ից նրա հետ շփում չի ունեցել, քանի որ նրան չի հրավիրել իր ծնունդին, ու նա նեղացել է:

Դեպքի օրը ինքը գտնվում էր հանրակացարանում՝ ընկերուհու սենյակում, զրուցում էր ընկերուհու և նրա մայրկիկի հետ: Միևնույն ժամանակ աշխատանքի տեղավորման հայտարարություններ էր աչքի անցկացնում ինտերնետով, հեռախոսահամարներ էր գրում՝ բազկաթոռին նստած:

Նինան մտել է սենյակ՝ տանտիրուհուց թույլտվություն հարցնելով, ու սկսել է փողոցային բառեր ասել: Ընկերուհին հարցրել է՝ ո՞ւմ են այդ խոսքերը վերաբերում:

Նինան ասել է՝ բազկաթոռին նստած անբարոյական Նարինեին: Ինքը ձեռքի հեռախոսը դրել է պահարանին, ցանկացել է կոշիկները հագնել ու գնալ, որպեսզի ուրիշի տանը կռիվ չլինի: Լսել է, որ ընկերուհու մայրը ասել է՝ վախ: Ընկերուհուց պահանջել է դուռը բացել, բռնել է Նինայի մազերից, քաշելով նրան դուրս է բերել միջանցք: Ինքը Նինայի մազերը իր ձեռքում պահել է 5-10 րոպե, ոչ ավելի: Արանքում բաց է թողել, նորից բռնել ու քաշել է:

Նինան ցավից ճչացել է: Ինքը միայն Նինայի մազերից է քաշել, ոչ մի հարված չի հասցրել ոտքերով, ձեռքերով կամ այլ առարկաներով: Հարևանները միջամտել ու բաժանել են իրենց: Հնարավոր է՝ Նինան սայթաքել, ընկել ու վնասվածքներ է ստացել, հիմա էլ փորձում է այդ վնասվածքներ բարդել իր վրա, որ այդ ձևով իրենից վրեժխնդիր լինի:

Տուժող Նինա Թ.-ն հայտնել է, թե նախկինում Նարինեի հետ մտերիմ էր, բայց քանի որ նրա ծննդյան տարեդարձին չի գնացել, նա նեղացել է իրենից: Նա հանրակացարանի միջանցքում իր հասցեին անընդհատ կեղտոտ բառեր է ասել, ռեպլիկներ է թողել: Ինքը բանի տեղ չի դրել:

Դեպքի օրը ինքը հանրակացարանի միջանցքով անցնելիս բաց դռան արանքով տեսել է, որ Նարինեն սենյակներից մեկում է ու հենց այդ պահին իր հասցեին նորից փողոցային բառեր է ասում: Մոտեցել է դռանը, տանտիրուհու թույլտվությամբ ներս է մտել ու հարցրել է՝ ո՞վ է իր հասցեին բամբասանքներ տարածողը: Տանտիրուհին ասել է՝ ո՞ւմ նկատի ունես: Ինքը մատնացույց է արել Նարինեին: Վերջինս իրեն փչացած է անվանել, ինքն էլ նրան է փոխադարձաբար փչացած ասել…

Նարինեն վեր է կացել, ոտքով խփել է իր որովայնին: Ինքն այդ հարվածից հպվել է պատին ու ցավից կռացել է: Այդ պահին Նարինեն բռնել է իր մազերից, քարշ է տվել հանրակացարանի միջանցք, մի քանի անգամ քարշ է տվել այսուայն կողմ: Ընթացքում ոտքերով էլ է հարվածել իրեն ու վնասվածքներ է պատճառել:

Իր գոռոցը լսվել է ամբողջ շենքում:

Հարևանները հավաքվել են, մի կերպ Նարինեի ձեռքերն անջատել են իր մազերից: Իր մեջքին սև կետեր էին առաջացել՝ դրանք էլ նրա եղունգների տեղերն էին՝ եղունգները թաղել էր իր մեջքի մեջ…

Տուժողը բողոքը պնդել ու ասել է, թե ցանկանում է, որ Նարինեն ենթարկվի քրեական պատասխանատվության, որովհետև նա չի ընդունում, որ վատ արարք է կատարել, բացի այդ՝ նա այնպիսի անձնավորություն է, որ կարող է նորից կատարել նույն արարքը:

Դատարանը հաշվի է առել տուժողի վարքագծի հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցավոր արարքի կատարումը:

Նարինե Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու դատապարտվել է տուգանքի՝ 40 հազար դրամի չափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում