ԱՄՆ Նյու Յորք նահանգի բնակչուհին ուղևորվել է Chase բանկը թալանելու՝ թողնելով 6-ամյա դստերը տաքսու մեջ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Իրավապահների խոսքով՝ 28-ամյա Դիանա Մարինին մտել է բանկի գրասենյակ տեղի ժամանակով 13.00-ին և գանձնապահին փոխանցել գրություն՝ իրեն կանխիկ գումար տալու պահանջով։
Գումար ստանալով՝ Մարինին նստել է իրեն սպասող տաքսին և հեռացել։ Ոստիկանները հետևել են մեքենային։ Մարինիին ձերբակալելիս նրանք մեքենայի սրահում հայտնաբերել են նրա 6-ամյա դստերը։
Կնոջ դեմ առաջադրվել են թալանի և երեխայի բարեկեցության համար սպառնալիք ստեղծելու մեղադրանքներ, փոխանցում է CBS-ը։ Հեռուստաալիքը նշում է, որ աղջկան փոխանցել են նրա հարազատներին։








































