Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ԱՊՀ երկրների ԱԳՆ-երի խորհրդակցություն Երևանում. քննարկել են ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև հնարավոր երկխոսությունը

ՀՀ ԱԳՆ-ում նախօրեին կայացել են խորհրդակցություններ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ խորհրդակցություններն անցկացվել են «ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը Եվրամիության հետ» և «ԵԱՀԿ-ում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությունը եվրոպական անվտանգության հարցերի շուրջ» թեմաների շուրջ։

Բացման խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը կարևորել է արդեն երկու տասնամյակ ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդակցությունների ձևաչափը՝ նշելով, որ այն հնարավորություն է ընձեռնում իրականացնել մտքերի փոխանակում արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։

Նա անդրադարձել է ԵՄ և եվրոպական այլ կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ հավելելով, որ այն ընթանում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերում ՀՀ կողմից ավելի վաղ ստանձնած պարտավորություններին համահունչ։ Մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ԵՏՄ-ի և ԵՄ միջև հնարավոր երկխոսությանը, ինչը կխթանի երկու կառույցների միջև առևտրատնտեսական համագործակցությունը:

Խորհրդակցությունների երկրորդ մասում բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նա կարևորել է ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցությունը:

Մասնակիցներն անդրադարձ են կատարել սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամրապնդման, ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության միջոցով բաժանարար գծերի և փակ սահմանների հաղթահարման, մարդու սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության, ԵԱՀԿ հաստատությունների գործունեության հարցերին:

Խորհրդակցությունների շրջանակում ԱՊՀ պետությունների պատվիրակությունները հանդիպել են նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունների անցկացման ավանդույթը՝ որպես քաղաքական փոխգործակցության արդյունավետ գործիքակազմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում