Ըստ ԿԲ կողմից երեկ հրապարակած 2011 թ. ապրիլ ամսվա տեղեկագրի՝ 2011 թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ բանկային համակարգով ոչ առևտրային փոխանցումների (տրանսֆերտների) զուտ ծավալը աճել է 26.67%-ով՝ կազմելով շուրջ 284 մլն դոլար։
Ընդ որում, Ռուսաստանից փոխանցված զուտ տրանսֆերտների ծավալը կազմել է մոտ 243 մլն դոլար, որը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գերազանցում է 27.5%-ով։