Վերջերս Լուսանկարիչների օբյեկտիվում գնալով ավելի հաճախ է հայտնվում Քենդալ Ջենները խորհրդավոր անծանոթի ընկերակցությամբ: Այս մասին հայտնում է Us Weekly-ն:

Պարզվել է՝ մոդելի նոր ընկերը 28-ամյա բասկետբոլիստ Բլեյք Գրիֆինն է: Սիրահարներին բազմիցս միասին են տեսել ռոմանտիկ հանդիպումների ժամանակ, վերջապես Քարդաշյան-Ջեններ ընտանիքին մոտ աղբյուրը հաստատել է Քենդալի նոր սիրավեպի լուրը:











































