Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 հիմնական դպրոցի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետի տեղակալը շնորհավորել, բեղմնավոր գործունեություն և նորանոր ձեռքբերումներ է մաղթել կրթօջախի մանկավարժներին, աշակերտներին ու շրջանավարտներին՝ վստահություն հայտնելով, որ բարի ավանդույթներն այս դպրոցում շարունակական կլինեն:
Տոնական միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական համարներով, դպրոցի երգչախմբի կատարումներով, կրթօջախի առօրյայի մասին պատմող տեսանյութերով ու շնորհավորական ուղերձներով: Դպրոցի կեսդարյա հոբելյանի առիթով մի շարք ուսուցիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:










































