Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան չի երկարաձգել պայմանագիրը ազգային հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկիի հետ: Պատճառը ազգային հավաքականի անբավարար ելույթն է աշխարհի առաջնության ընտրական փուլում:
Նշենք, որ հարևան երկրի հավաքականը պատմության ընացքում լավագույն արդյունք էր ցույց տվել ընտրական մրցաշարերում վաստակելով 10 միավոր: Այս ցուցանիշը սակայն ֆուտբոլի չինովնիկներին և երկրպագուների չի բավարարել:
Հայաստանի ազգային հավաքականը ընտրական փուլում հերթական անգամ ձախողվեց, վաստակելով ընդամենը 6 միավոր և կրելով 4 խայտառակ հաշվով պարտություն: Ի տարբերություն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի էլ պատրաստվում աշխատանքից ազատել Արթուր Պետրոսյանին:
Ավելին, նոյմեբերին ընտրական փուլը տապալած մարզչի գլխավորությամբ Հայաստանը երկու ընկերական հանդիպում կանցկացնի մրցելով Բելառուսի և Կիպրոսի հավաքականների հետ:
Ավելի վաղ Պետրոսյանը հայտարարել էր, որ իր պայմանագիրը ՀՖՖ-ի ավարտվում է այս տարվա հոկտեմբերի 15-ին:









































