Եթե կան մարդիկ, որ դեռ չեն պատժվել, ոչինչ, էդ էլ կմնա Տիրոջ հույսին, Տերը կպատժի: Այս մասին, այսօր «Եռաբլուր» պանթենուոմ լրագրողների հետ զրույցում նշել է ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության մեղավորներին պատժելու խնդրին:
«Ես չգիտեմ, որ չբացահայտված բաներ կան, գիտեմ, որ մարդիկ տույժեր կրում են, պատասխանատվություն կրում են: Մեր ժողովրդի նկատմամբ ով ոտնձգություններ է անում, անկախ նրանից՝ կլինեն երկրներ, պետություններ, անհատներ, անպայման պատժվելու են: Եթե կան մարդիկ, որ չեն պատժվել, անպայման կպատժվեն»,-ասաց նա:








































