Անկարային հաջողվել է համոզել սիրիական ընդդիմադիր խմբակցություններին կանոնավոր բանակի ստեղծման անհրաժեշտության, ինչպես նաև Հալեպից հյուսիս ընկած շրջանում անցակետերի նկատմամբ վերահսկողության ուժեղացման հարցում։ Ինչպես հայտնում է «Ալ-Շարկ ալ-Աուսատ» թերթը, երկուշաբթի թուրքական հատուկծառայությունների շտաբ-բնակարանում հանդիպմանը մոտ 43 կողմերի մասնակցությամբ համաձայնագիր է ստորագրվել։ Համաձայն դրա՝ որոշվել է, որ խմբակցությունների անցումը կանոնավոր բանակի տեղի կունենա 2 փուլով։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում իր երկրի ռազմական գործողությունը գրեթե ավարտված է։ Գործողության մեկնարկի մասին Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել էր հոկտեմբերի 9-ին։ Այնուհետև հայտնի էր դարձել, որ Անկարան դիտորդական կետեր է ստեղծել Իդլիբում, բացի այդ, հայտնվել էին տեղեկություններ այն մասին, որ Թուրքիան ծրագրում է սիրիական նահանգում տեղակայել երկրորդ ռազմաբազան։








































