Թուրք սահմանապահները Վրաստանի քաղաքացու պայուսակում 14-ամյա երեխա են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Milliyet-ը: Տեղեկության համաձայն՝ սահմանապահները Վրաստանի քաղաքացուն խնդրել են բացել պայուսակը, բայց մերժում են ստացել: Դրանից հետո ոստիկանները բացել են պայուսակը, որում հայտնաբերել են 14-ամյա երեխա:
Վրաստանի քաղաքացին և երեխան ոստիկանությունում են: Ձերբակալվածը հայտարարում է, որ երեխան Վրաստան էր ուղևորվում՝ ծնողների հետ հանդիպելու: Երեխայի ազգությունը չի նշվում:
Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկությամբ՝ այս դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, համապատասխան գերատեսչություններն արդեն արձագանքել են փաստին:








































