Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հորդորեց տարանջատել դասալքությունն ու օրենքով սահմանված կարգով չծառայելը:
Խորհրդարանում տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ Շարմազանովն անդրադարձավ ընդդիմության այն քննադատություններին, թե շատ պաշտոնյաներ չեն ծառայել, այդ թվում հենց ԱԺ փոխնախագահը:











































