ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը շատ ճիշտ է համարում այն ճանապարհը, որ ընտրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայեցակարգի հարցերը քննարկելիս. «Բոլոր երկրներում սովորաբար պաշտպանությանը վերաբերող օրենքները լուծվում են «հավսար, աջ, ձախ» հրահանգի ներքո: Դուք գնացիք այլ ճանապարհով՝ որպես հրապարակային քաղաքական գործիչ»:
«Պապի գերեզմանը պետք է պաշտպանել, ոչ թե գալ-տեսնել»,- ասաց Սամվել Նիկոյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը կոչ արեց սկզբունքային հարցերում ճիշտ գնահատականներ տալ և աջակցել հեղափոխական մոտեցում կազմակերպող և իրականացնող թիմին:
Մանրամասները՝ տեսանյութում:








































