Ալբերտ Էյնշտեյնի կարճ գրությունը, որը նա 95 տարի առաջ Տոկիոյում տվել էր սուրհանդակին, Երուսաղեմում աճուրդում վաճառվել է 1,56 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Winner’s աճուրդի տունը:
Գիտնականը գրությունը գրել է 1922 թ. Տոկիո իր այցի ժամանակ: Էյնշտեյնը դասախոսություններով հանդես է եկել Ճապոնիայում, երբ ստացել է տեղեկություն իրեն Նոբելյան մրցանակ շնորհելու մասին։ Սուրհանդակին, ով այդ լուրը հասցրել էր իրեն, Էյնշտեյնն անհայտ պատճառով թեյավճարի փոխարեն տվել էր գերմաներենով երկու գրություն։
Գրություններում շարադրված է եղել «երջանիկ կյանքի տեսությունը»։ Էյնշտեյնը խնդրել է պահել իր գրած խորհուրդները՝ նշելով, որ «դրանց արժեքը կարող է զգալիորեն բարձր լինել սովորական թեյավճարից»:











































