Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» Ջեսի Լինգարդի դուբլի շնորհիվ հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Սուոնսիի» նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այդպես էլ ասպարեզ դուրս չեկավ: Մեր ֆուտբոլիստը հայտավորված էր պահեստայինների շարքում:








































