Saturday, 13 06 2026
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ

Երևանում մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 24-րդ տարեշրջանը

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնակցել է Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության աջակցությամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 24-րդ տարեշրջանի բացմանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն, Հայկական կարմիր խաչի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ուրիշներ: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին ու ծրագրի շահառուներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ  կարևորագույն այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանը ամենահաջողվածներից մեկն է համարում, քանի որ աջակից կառույցների հետ համագործակցությամբ հարյուրավոր մարդկանց համար լուծվել է սոցիալական առաջնահերթ խնդիրներից մեկը՝ տաք սննդի ապահովումը: Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ ևս շարունակելու է հնարավորին աջակցել «Գթության խոհանոց»  ծրագրին:

Գերմանանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն էլ նշել է, որ իսկապես  անգնահատելի է Երևանի քաղաքապետարանի դերը այս գաղափարի կյանքի կոչման գործում: Կառլ-Հայնց Շայդեն ընդգծել է  քաղաքապետարանի համակողմանիորեն աջակցությունը ծրագրի իրագործման առաջին իսկ տարվանից՝  այդ թվում նաև «Հուսո տան» համար  տարածքի տրամադրման առումով:

Հարկ է նշել, որ արդեն 4 տարի է, ինչ «Գթության խոհանոց» ծրագիրը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ: 24-րդ տարեշրջանում Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությունը կազմում է շահառուներին սնունդով ապահովելու ծախսերի  50 տոկոսը: Ելնելով այս փաստից՝ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի ջանքերով Երևանում կբացվի սննդի բաշխման 3-րդ արտագնա կետը ևս 65 շահառուների համար:  Այսպիսով, ծրագրի շահառուների  թիվը կհատի 500 -ի սահմանագիծը: Նախաձեռնությունից  օգտվում են Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի սոցիալապես անապահով  շահառուները: Նրանք օրական մեկ անգամ տաք և կալորիականությամբ հագեցած ճաշ են ստանում, ինչպես նաև օգտվում «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից:

Այցի ընթացքում փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը հանդիպել և տոնական սեղանի շուրջ զրուցել է ծրագրից օգտվող շահառուների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում