Saturday, 18 05 2024
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի

«Մեզ շղթայված են տանում-բերում, ոնց որ մանյակներ ենք…». մեկնարկեց «Սասնա ծռեր-2»-ի գործով դատաքննությունը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Էրեբունու դատարանի նախագահ Արթուր Օհանյանի նախագահությամբ մեկնարկեց «Սասնա ծռեր-2» գործի դատական քննությունը:

Գործի այս մասում տասնմեկ ամբաստանյալներ են՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Դատավոր Արթուր Օհանյանը ամբողջ նիստի ընթացքում աշխատեց ամբաստանյալների հետ «լեզու գտնել» և խուսափել իրադրության շիկացումից: Պետք է ասել, որ որոշ զիջումների գնալով, տեղ-տեղ հումորով, տեղ-տեղ՝ մարդկային դիտարկումներով նախագահողը կարողացավ բավական հարթ անցկացնել ամբողջ նիստը:

Նախագահողը չկենտրոնացավ իր մտնելու, դատարանին դիմելու դեպքում ամբաստանյալների՝ ոտքի չկանգնելու հանգամանքի վրա, ինչը նպաստավոր եղավ՝ ավելորդ սանկցիաներից ու մթնոլորտի շիկացումից խուսափելու համար:

Նիստի սկզբից նախագահողը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը՝ յուրաքանչյուրի դեպքում չմոռանալով մարդկային ինչ-ինչ դիտարկումներ անել, օրինակ՝ նկատեց, որ ամբաստանյալներից մեկի ծննդյան օրը մի քանի օրից է, փաստաբաններից՝ Հայարփի Սարգսյանը «շատ պարտաճանաչ անձնավորություն է», իսկ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը այսօրվա իրենց մեկ այլ կարևոր նիստին չեն գնացել, որպեսզի այս գործով նիստը չձախողեն…

Ամբաստանյալներից՝ Արամ Հակոբյանը նշեց, որ աշխատում է որպես մարզական բարձրագույն վարպետության դպրոցի փոխտնօրեն, եթե, իհարկե, իրեն աշխատանքից չեն հեռացրել: «Եթե առողջական վիճակս նորմալ լիներ, ինձ էսօր ՑեԲեից չէին բերի»,- ասաց ամբաստանյալը:

Արամ Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը հայտարարեց, որ մինչև դատավորի կողմից գործի՝ դատաքննության նշանակելը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալ Արամ Հակոբյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Գործը դատական քննության նշանակելու որոշման մեջ դատավորը առանց քննության է թողել այդ միջնորդությունը: Պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի մոտ բազմաթիվ հիվանդություններ են առաջացել ու խորացել, հնարավոր է՝ դրանցից մեկը կամ մի քանիսը անհամատեղելի լինեն կալանքի տակ պահելու հետ. «Պնդում ենք անհապաղ քննության առարկա դարձնել միջնորդությունը»:

Նախագահողը պարզաբանեց, որ այդ միջնորդությանը դատարանը կանդրադառնա դատական քննության նախապատրաստական փուլում, իսկ միջնորդությունը թողել է առանց քննության, քանի որ չի ցանկացել «միանձնյա» անդրադառնալ այդ հարցին. «Գտել եմ, որ դատավարության բոլոր մասնակիցների կարծիքները պիտի լսեմ, նոր որոշում կայացնեմ»,- ասաց նախագահողը:

Պաշտպանը, այնուամենայնիվ, առարկեց նախագահողի որոշման դեմ՝ նշելով, որ տվյալ միջնորդությունը ենթակա է անհապաղ լուծման, քանի որ «կյանքի և առողջության հարց է»:

Ամբաստանյալ Արայիկ Հակոբյանը նշեց, որ աշխատել է տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, իսկ դրանից առաջ եղել է մաթեմատիկայի դպրոցական ուսուցիչ: Ամբաստանյալն ասաց, թե հիմա էլ է ուսուցիչ, բայց «կյանքի ուսուցիչ է»:

Վարդան Գերավետյանը նշեց, որ ինքը ՌԴ քաղաքացի է, սկզբում  աշխատել է Հայաստանում՝ ԱԷԿ-ում, բժշկական ինստիտուտում, հետո էլ՝ Մոսկվայում: Ամբաստանյալն ասաց. «Առողջական վիճակս քանի գնում՝ վատանում է: Պատճառը պայմաններն են, որում գտնվում ենք որպես կալանավոր՝ մի քանի անգամ քրեական պատիժներ կրած դատապարտյալների հետ ենք… Իսկ մնացածը՝ նկատի ունենալով մեր երկրի ճգնաժամային վիճակը՝ «А в остальном прекрасная маркиза-все хорошо, все хорошо»:

Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանն ասաց, որ ծնվել է Գանձակում: «Աշխատել եմ, համայնքի ղեկավար եմ եղել»,- ասաց ամբաստանյալը, և նախագահողը ժպտալով հարցրեց. «Գանձակի՞»: Ամբաստանյալը հիշեցրեց, որ Գանձակը, ցավոք, Հայաստանի կազմում չէ: Իսկ ինքը բնակվում է Քաշաթաղի գյուղերից մեկում:

Մարտիրոս Հակոբյանը հայտարարություն արեց. «Ինձ շղթայակապ են բերում դատարան: Եթե հատուկ նշանակության մեքենայով են բերում ամբաստանյալներին, շղթայակապ չպետք է տեղափոխեն, մանավանդ, որ չորս մեքենայով են տեղափոխում, մի մեքենան էլ ուղեկցում է: Նախորդ դատում էլ եմ ասել, բայց ոչ ոք ուշադրության չի արժանացրել: Ձեր միջոցով միգուցե հնարավոր լինի այս հարցը բարձրացնել… Դուք ինձ հետ վերաբերվեք օրենքի սահմաններում… Շղթաները օրենքին խիստ դեմ են»:

Նախագահողն արձագանքեց, որ կվերաբերվի օրենքի սահմաններում. «Կարող եք չկասկածել, շղթաների հարցին էլ կանդրադառնանք»:

Ամբաստանյալ Գևորկ Իրիցյանն ասաց, որ ծնվել է Ջավախքում: «Վրաստանի քաղաքացի՞ եք»,- հարցեց նախագահողը: «Տենց է դուրս գալիս»: Գևորկ Իրիցյանն ասաց, թե խնամքին են հինգ թոռները: Իր առողջական վիճակին անդրառանալով՝ ամբաստանյալն անցավ ռուսերենին. «Ты спроси, что у меня не болит, я быстро отвечу»:

Ամբաստանյալ Թորոս Թորոսյանն ասաց, թե ծնվել է Թալինի շրջանում, ծառայել է Արցախում՝ ՊԲ սպա է: Ապրում է ՀՀ Շուշի քաղաքում: Իր առողջական վիճակի մասին Թորոսյանն ասաց. «Լուրջ առողջական խնդիրներ են առաջացել: Հանձնաժողովը թույլ է տվել ինձ ՑեԲե տեղափոխել, ես հրաժարվել եմ, ասում են՝ դա էլ դժոխքի՝ Նուբարաշենի, մասնաշենքն է»:

Երբ նախագահողը ներկայացրեց գործով մեղադրող դատախազներին ու նշեց նրանց բացարկ հայտնելու հիմքերը, դատական նիստի բարեհաճ մթնոլորտը փոխվեց: Ամբաստանյալների մեծ մասը ելույթ ունեցավ ու իր վերաբերմունքը հայտնեց առաջադրված մեղադրանքների, քրեական գործի ու մեղադրանքի կողմի, նաև՝ դատարանի վերաբերյալ:

Սկիզբը Արամ Մանուկյանը դրեց: Նա ասաց. «Ծանոթացել եմ «մեղադրական եզրակացությանը»՝ մի 500-քանի էջանոց հեքիաթ ա… Եթե դատախազ Պետրոս Պետրոսյանը կիբերհանցագործությունների ու նարկոմանիայի բաժնի դատախազ է, ի՞նչ կապ ունի էս գործի հետ… Մեղադրական եզրակացության մեջ բան չկա՝ գրված են զենքերի կոդերը, փամփուշտների համարները՝ է՞դ ա մեր գործի իմաստը: Իշխանափոխության, նախագահ կոչեցյալի հրաժարականի պահանջների մասին ոչինչ գրված չի…»: Արամ Մանուկյանը վերջին հաշվով ասաց, թե բացարկ է հայտնում մեղադրող դատախազներին:

Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը պարզաբանելով իր պաշտպանյալի ասածը, նշեց. «Պարզաբանում ենք պահանջում դատախազներից՝ գործով պարզաբանված չեն հանցագործությունը ծնող պատճառները»:

Դատախազ Պ. Պետրոսյանը տարակուսեց. «Ինչի՞ն պատասխանեմ»:

Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը արձագանքեց. «Քանի որ էս դատախազը տեղյակ չի, բերեք մի մարդու, որ տեղյակ է»:

Մարտիրոս Հակոբյանի՝ նստած վիճակում արած հայտարարությանից հետո  նախագահողը հիշեցրեց, որ դատական կարգի համաձայն՝ ելույթ ունեցողները ու դատարանին դիմողները պետք է ոտքի կանգնեն: Սակայն ամբաստանյալները չկանգնելու հարցում անդրդվելի մնացին, նախագահողն էլ դիվանագիտորեն չսկսեց սևեռվել դրա վրա:

Մարտիրոս Հակոբյանը նստած տեղից շարունակեց. «Բացարկ եմ հայտնում դատախազներին: Դուք մեզ չեք դատում նրա համար, ինչ արել ենք… Եվ ո՞ւմ առաջ ոտքի կանգնենք ու գլուխ խոնարհենք: Երբ դատարանը լինի անաչառ, ոտքի կկանգնենք, մի հատ էլ կխոնարհվենք»:

Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը միացավ դատախազին բացարկ հայտնողներին, բայց անդրադարձավ նաև դատարանին. «Էս դատարանը հայոց դատարանը չէ, էդ զինանշանը պիտի լիներ մեզ մոտ, ձեզ մոտ չեբուրաշկի նկարը պիտի լիներ, սա չեբուրաշկի դատարան է… Էդ զինանշանը հայ ժողովրդին է պատկանում: Դուք ու մնացած-մնացած կառույցները Հայաստանի Հանրապետությանը չեք պատկանում, մի՛ հանդես եկեք ՀՀ-ի անունից, դրա իրավունքը չունեք: Դուք արժանի չեք Հայաստանի անունից խոսելու, արդարադատություն իրականացնելու: Դուք տարբեր դեմքեր ունեք, բայց կատարում եք չեբուրաշկի կամքը»:

Ամբաստանյալ Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Հրանտ Գևորգյանը նույնպես հանդես եկավ պարզաբանողական խոսքով. «Մեղադրական եզրակացության մեջ նկարագրված չէ կատարված արարքների շարժառիթը: Դատախազները կողմնակալ վերաբերմունք են դրսևորել, մեղադրական եզրակացության մեջ չի գործում անհատականացման սկզբունքը: Մեր պաշտպանյալները մեզնից առաջ ընկան: Դատախազներին բացարկ ենք հայտնում  անկողմնակալ չլինելու հիմքով»:

Ամբաստանյալ Վարդան Գերավետյանն ասաց. «Իշխանությունը բռնազավթելը հանցագործություն է: Կատարվել է հանցագործություն մեկ կուսակցության կողմից: Դատախազը չի զբաղվել պետական դավաճաններին ձերբակալելով: Մեր բռնազավթված հողերը անվանել են «ոչ կարևոր»… Ժողովրդի մի հատվածով սեփական կյանքը վտանգելով՝ փորձեցինք այդ հարցը բարձրացնել…»:

Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանն ասաց. «Ես ոչ մի բուժօգնություն չեմ ստացել… Ոտիս մեջ լիքը ասկոլկա է, ես կարցերում եմ՝ բետոնե հատակով, ծեփը թափվող պատերով… Չափից ավելի հայրենասիրությունը նշանակում է, որ սռազու էդ մարդուն պետք է ոչնչացնե՞լ… Հիմա չե՞ն զոհվում զինվորներ: Կա՞ էլի երկիր, որտեղ շաբաթը մի զինվոր է զոհվում: Ռուսաստանի մի լյոտչիկ մեռավ, ամբողջ աշխարհը խառնեցին, իսկ մենք դատավոր-դատախազ ենք խաղում: Մեզ շղթայված են տանում-բերում, ոնց որ մանյակներ ենք… Հարգանքից եք խոսում, մեզ համար դժվար չի, մենք ոտքի ենք կանգնել, որ մեր գերբի վրա շղթա չլինի… Մենք կարա՞նք ամեն տարի 50-100 էրեխա կորցնել, մեկա՝ իրանց էրեխեքը չեն ծառայում…»:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, թե ամբաստանյալների ու նրանց պաշտպանների հայտնած բացարկը պետք է մերժվի անհիմն լինելու պատճառով:

Արայիկ Հակոբյանի ու Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը ի պատասխան դատախազի խոսքի՝ ասաց, թե օրենքը նախատեսում է խրախուսող նորմեր, համաձայն որոնց՝ ամբաստանյալները պիտի ազատվեին քրեական պատասխանատվությունից, բայց այդ խրախուսող նորմերը անտեսել է մեղադրանքի կողմը, դատախազները չեն կարող անկողմնակալ լինել և այդ հիմքով պետք է բավարարել ամբաստանյալների ու նրանց շահերի պաշտպանների հայտնած բացարկի միջնորդությունը:

Նախագահողը հեռացավ խորհրդակցական սենյակ:

45 րոպե անց նա վերադարձավ դահլիճ ու հրապարակեց որոշումը՝ դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց:

Այնուհետև դատարանը ներգրավեց ամբաստանյալների շահերի պաշտպաններին ու արձանագրեց, որ բացակա է Սերգեյ Կյուրեղյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Պաշտպանի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց:

Դատարանը որոշեց ամեն երեքշաբթի դատական նիստ անել այս գործով, հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում