Monday, 20 05 2024
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է

Երևան քաղաքի դատախազը կաշառք է վերցրել․ փաստաբանը նոր դիմում է ուղարկել ՀՔԾ

Մի քանի օր առաջ «Առաջին լրատվական»-ը անդրադարձել էր փաստաբան Հակոբ Ճարոյանի կողմից Երևանի դատախազ Րաֆֆի Ասլանյանի դեմ Հատուկ քննչական ծառայություն ներկայացված դիմումին։

Փաստաբանն իր հետ կապված մի խարդախության գործով բողոք էր ներկայացրել ոստիկանություն, սակայն այդ գործին ընթացք չէր տրվել։ Բանն այն է, որ դեռևս մեկ տարի առաջ փաստաբանը կոնկրետ անձի՝ Արմեն Բարխուդարյանի դեմ խարդախություն կատարելու մեղադրանքով հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Արմեն Բարխուդարյանը փաստաբանից խարդախությամբ 65 հազար դոլար է հափշտակել, սակայն ոստիկանությունն ընթացք չի տվել խարդախության գործին։ Փաստաբանը դիմել էր ՀՔԾ, ապա դատախազություն, սակայն ոչ մի արդյունք։ Քրեական գործ էր հարուցվել, Արմեն Բարխուդարյանը գործի քննության ընթացքում ներգրավվել էր որպես կասկածյալ, բայց  4 օր անց քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանի որոշմամբ՝ գործը կարճվել էր։ Հակոբ Ճարոյանը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ գործը կարճվել է կամ անգրագիտության արդյունքում, կա՛մ էլ կաշառք վերցնելու, և որևէ մեկի հանձնարարությունը կատարելու արդյունքում։ Փաստաբանն այդ մասին գրել է նաև գլխավոր դատախազին, որից հետո դիմել է ՀՔԾ՝ հայտնելով Րաֆֆի Ասլանյանի անօրինական որոշումների մասին, սակայն անարդյունք։ ՀՔԾ-ն համարել է, որ գործի կարճման որոշումը օրինական է։

«Երևան քաղաքի դատախազը կաշառք է վերցրել և հովանավորում է գործարար ներկայացող բոմժին» հրապարակումից հետո, սակայն Երևան քաղաքի դատախազից ոչ մի արձագանք չեղավ։ Ի տարբերություն դատախազության, Հակոբ Ճարոյանը հիմք ընդունելով հրապարակումը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ տեղեկացնելով, որ Րաֆֆի Ասլանյանը թույլ է տվել պաշտոնական դիրքի չարաշահում, ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել։ ՀՔԾ-ն, սակայն, այս անգամ էլ է հրաժարվել քրեական գործ հարուցել Երևան քաղաքի դատախազի դեմ։ «Իրենք ամեն ինչ անում են, որ քաղաքի դատախազի անունը որպես հանցագործի, որևէ տեղ չշոշափվի։ Բայց եթե նա մեղավոր չէ, կաշառք չի վերցրել, ոչ մեկի պատվերը չի կատարում, ինչու չի արձագանքում։ Նա ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր անունը չարատավորվի, որպես կաշառակերի։ Բայց լռելով՝ ճիշտ հակառակն է ստացվում։ Ես ՀՔԾ նաև քննիչի հետ կապված եմ հաղորդում ներկայացրել, որ քննիչը կաշառք է վերցրել, և բելել եմ բոլոր հիմնավորումները, ասել եմ, որ պատրաստ եմ ապացուցել այդ փաստը, սակայն նորից ոչ մի լուրջ արդյունք։ Ես իմ դիմումներում գրել եմ, որ եթե չապացուցեմ, ապա գիտակցում եմ սուտ մատնության հետևանքները, բայց իրենք իմ դեմ էլ գործ չեն հարուցում»,- ասաց Ճարոյանը։

Փաստաբանը նշեց, որ գնալու է մինչև վերջ և չի դադարեցնելու իր պայքարը մինչև վերջ՝ մինչև Երևան քաղաքի դատախազի նկատմամբ քրգործ չհարուցվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում