Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

Հաջորդ տարի Մոսկվան Հայաստանին կստիպի բարձրացնել պետական պարտքի շեմը

Կառավարությունն իսկապես քննարկում է պարտքի շեմը փոփոխելու, տվյալ դեպքում բարձրացնելու հարցը: Այս մասին անցած շաբաթ հայտարարություն արվեց ֆինանսների նախարարությունից: «Խոսքը բացառիկ դեպքերի մասին է՝ պատերազմ, ճգնաժամ, աղետ»,- Հանքավանում լրագրողների հետ քննարկում-սեմինարի ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

Պարտքի շեմը բարձրացնելու հնարավորության մասին այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ այն այդ թեմայի վերաբերյալ առաջին պաշտոնական հայտարարությունն է: Իսկ մինչ այդ, երբ դրա հնարավորության վերաբերյալ հրապարակումներ էին լինում, կառավարությունից խիստ ժխտողական մեկնաբանություններ էին հնչում, թե դրա անհրաժեշտությունը կամ նախդրյալները չկան: Կարծես թե մեր պարտքի չափը հեռու էր նման փոփոխություն իրականացնելու պատճառը լինելուց: Իսկ հիմա, երբ այդ մասին ֆինանսների նախարարությունից են ակնարկում, ուրեմն կառավարությունում լրջորեն են քննարկում պարտքի ավելացման ու պարտքը սահմանափակող օրենքը փոխելու վերաբերյալ հարցերը: Ուրեմն հենց հաջորդ տարի կառավարությունն այնքան պարտք է վերցնելու, որ կարող է կանգնել այդ խնդրի առջև:

«Պետական պարտքի մասին» օրենքի համաձայն՝ կառավարության վերցրած պարտքը չի կարող գերազանցել Համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը: Այն, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով, այս պահին կազմում է 5,7 մլրդ դոլար և 2017թ. վերջին կհասնի ՀՆԱ-ի 58,8 տոկոսին: Այսինքն՝ ընդամենը 1,2 կամ 1,3 տոկոսով պարտքի ավելացում, և այն կհատի սահմանված 60 տոկոսը: Իսկ մեկ տարվա ընթացքում այդ 1-2 տոկոսը մեր իշխանությունների համար թիվ չէ, քանի որ վերջին տարիներին գրեթե կրկնապատկել են մեր արտաքին պարտքի չափը: Եվ հիմա, երբ կառավարությունը պարտքի ավելացման հնարավորության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է անում, ուրեմն հաջորդ տարի ավելի շատ պարտք վերցնելու մտադրություն ունի:

Իսկ վերցվող պարտքը կարող է այդ սարսափազդու 60 տոկոսին չհասնել միայն մի դեպքում՝ եթե մեր տնտեսությունն իսկապես զարգանա, ու ՀՆԱ-ն այնքան ավելանա, որ եղած ու վերցվելիք վարկերի չափը տոկոսային հարաբերությամբ նվազի: Բայց քանի որ մեր ՀՆԱ-ն կամ տնտեսությունը մեծ թափով աճելու միտում չունեն, ավելին՝ վերջին երկու ամիսներին աճի տեմպը դանդաղել է՝ 6,2 տոկոսից իջնելով 5,1 տոկոսի, ապա առաջիկայում այդ զարգացման հավանակությունը քիչ է: Հատկապես, որ եկող տարվանից Ռուսաստանի նկատմամբ արևմտյան նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն, ու ՀՀ-ն նույնպես կզգա դրանց բացասական ազդեցությունը:

Այնուամենայնիվ, փորձեցինք իշխանական այլ աղբյուրից նույնպես պարտքի շեմը բարձրացնելու հավանականության մասին մեկնաբանություն ստանալ: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարության նման քննարկումներից տեղյակ չէ: «Ես չգիտեմ, թե կառավարության որ օղակում են եղել այդ քննարկումները: Բայց եղել են քննարկումներ կապված մեր պարտքի սահմանափակումները վերաիմաստավորելու հետ: Դա իրականացնում են այն բոլոր երկրները, որոնք պարտքի մասին սահմանափակումներն ընդունել են այն ժամանակ, երբ աշխարհում տնտեսական աճ կար: Իսկ հիմա, երբ այդ աճը նվազել է, շատ երկրներ հասել են առավելագույն սահմանին այնպես, ինչպես Հայաստանը»,- ասում է Գ.Մինասյանը:

Վերջինիս խոսքով՝ վերաիմաստավորման մոտեցումներից մեկն այն է, որ մեր պարտքը գերազանցապես պետք է ուղղվի ոչ թե ընթացիկ, այլ կապիտալ ծախսերին, որոնք հետագայում բարձր եկամուտ կապահովեն, և որոնք թույլ կտան այդ երկրներին հեռանալ պարտքի այդ շեմից: Այսինքն՝ չուղղել ոլորտներ, որոնք չեն գնում դեպի սպառում, ուղղել ջրագծեր, ճանապարհներ կառուցելուն, շինարարությանը: Եվ որ դեֆիցիտի չափը չպետք է գերազանցի բյուջեի՝ կապիտալ ծախսերին ուղղված հատկացմանը: Իսկ եկող տարվա համար կապիտալ ծախսերին ուղղված բյուջետային հատկացումները կտրուկ ավելացել են: Այդպիսով իշխանությունները նաև խոստովանում են, որ վերջին տարիներին վերցրած վարկերով ընթացիկ ծախսեր են իրականացրել՝ աշխատավարձ ու թոշակ են վճարել, քանի որ հարկային եկամուտները դրա համար չեն բավարարել: Բայց սա հարցի մեկ այլ կողմն է:

Իսկ ինչ վերաբերում է պարտքի շեմը բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը, ապա կառավարությունում ընթացող քննարկումներից և ֆինանսների փոխնախարարի հայտարարությունից անկախ՝ Գ.Մինասյանը գտնում է, որ հիմա նման նախադրյալներ չկան: «Կտրուկ նվազեցրել ենք մեր դիֆիցիտի ֆինանսավորումը, դեֆիցիտն ուղղվելու է հիմնականում կապիտալ ծախսերին»,- ասում է նա:

Բայց չէ՞ որ անցած տարի մեր դեֆիցիտը գրեթե կրկնապատկվեց, և բյուջեով սահմանված՝ ՀՆԱ-ի 3 տոկոսի փոխարեն 5,5 տոկոս պարտք վերցվեց: Ինչ երաշխիք կա, որ նույնը չի կրկնվի այս կամ եկող տարիներին: «Նման իրավիճակներ երբեմն պատահում են, որպեսզի տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակներում մենք կարողանանք վատ զարգացումների չգնալ, որ կարողանանք արտաքին անբարենպաստ պայմաններում տնտեսական աճ ապահովել»,- հավելեց նա:

Հակառակ Գ.Մինասյանի կարծիքի՝ պարտքի շեմը բարձրացնելու վերաբերյալ նախադրյալներ կան: Նախ այն, որ այս տարի կառավարության պարտքն ընդհուպ հասնում է այդ վտանգավոր 60 տոկոսի շեմին՝ 58,8 տոկոսին: Բայց եթե կառավարությունը ցանկանում է այդ դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող պարտքով միայն կապիտալ ներդրումներ կատարել, այդ դեպքում որտեղ են գրվելու պաշտպանության ոլորտի համար Ռուսաստանից վերցվող վարկերը: Չէ՞ որ նույն կառավարությունն արդեն իսկ հաստատել և հավանաբար ԱԺ է ուղարկել Ռուսաստանի կողմից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման համար երկրորդ՝ 100 մլն դոլարանոց վարկը: Անգամ կարծիքներ կան, որ եկող տարի մեր երկիրը ՌԴ-ից այդ նպատակով մեկ այլ խոշոր վարկ էլ է վերցնելու: Իսկ թե այդ վարկերը որտեղ են գրվելու, որ պարտքը ՀՆԱ-ի 60 տոկոսը չգերազանցի, դժվար է ասել: Ավելին՝ ՌԴ-ն էլ այն երկիրը չէ, որ մեզ նման նվիրատվություններ անի: Հակառակը՝ նա Հայաստանին ճնշած է պահում իր էներգետիկ և ռազմական մահակի տակ:

Իսկ որ ավելի ճիշտ է, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի հայտարարությունը, թե պարտքի շեմը բարձրացնելու վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնություն կլինի, բայց բացառիկ՝ պատերազմի, աղետի դեպքում, հենց դրան է ուղղված: Այնպես որ, Գ.Մինասյանի ղեկավարած հանձնաժողովը հաջորդ տարի հավանաբար ստիպված կլինի քննարկել պարտքի շեմը ՀՆԱ-ի 60 տոկոսից բարձրացնելու և, ասենք, 70-ին հասցնելու վերաբերյալ նախագիծ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում